7 քաղաքական ուժի դիմումը ՍԴ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել է իրավական, քաղաքական լեգիտիմության լուրջ փորձության․ Սուրեն Սուրենյանց

20.06.2026 00:30
522

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ընտրությունների արդյունքները միաժամանակ վիճարկեն այսքան տարբեր քաղաքական ուժեր։ Սա սովորական հետընտրական վեճ չէ։

Նախկինում ևս ընտրությունների արդյունքները վիճարկվել են՝ 1996, 2003, 2008, 2013 և 2021 թվականներին։ Սակայն այդ դեպքերում նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած էր մեկ թեկնածուի, մեկ դաշինքի կամ ընդդիմության սահմանափակ շրջանակի շուրջ։ Այսօր իրավիճակն այլ է. ընտրությունների արդյունքները վիճարկում է քաղաքական դաշտի զգալի հատվածը՝ գաղափարական և քաղաքական տարբեր բևեռներից։

Սա կարևոր քաղաքական փաստ է, ինչը վկայում է, որ խնդիրը համակարգային բնույթ ունի։ Երբ տարբեր քաղաքական ուժեր, որոնք բազմաթիվ հարցերում ունեն հակադիր դիրքորոշումներ, նույն հարցով դիմում են երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին, դա արդեն ընտրական գործընթացի նկատմամբ լայնածավալ, խորքային անվստահության ցուցիչ է։

Խնդիրը նաև լեգիտիմության տիրույթում է։ Իշխանությունը կարող է հենվել պաշտոնական արձանագրությունների և իրավական ընթացակարգերի վրա, սակայն լեգիտիմությունը միայն իրավական փաստ չէ։ Այն նաև հասարակական և քաղաքական վստահության արդյունք է։ Երբ ընտրական գործընթացի մասնակիցների զգալի մասը չի ընդունում արդյունքները որպես անվիճելի, անխուսափելիորեն առաջանում են լեգիտիմության հետ կապված հարցեր։

Երբ ընտրությունների արդյունքները վիճարկում է մեկ քաղաքական ուժ, դա կարող է ընկալվել որպես սովորական քաղաքական պայքարի դրսևորում։ Բայց երբ նույն ճանապարհն են ընտրում յոթ տարբեր քաղաքական ուժեր, դա արդեն քաղաքական համակարգին ուղղված լուրջ ազդակ է և ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ճգնաժամի մասին ահազանգ։

Սահմանադրական դատարանի առաջ այսօր կանգնած է ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հարց։ Նրա որոշումը պետք է պատասխանի ոչ միայն ներկայացված դիմումներին, այլև այն հիմնարար հարցին, որը հուզում է հասարակությանը․ որքանո՞վ են ընտրությունների արդյունքներն արտահայտում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և որքանո՞վ է ընտրական համակարգը վայելում հանրային վստահություն։

Անկախ ՍԴ-ի վերջնական որոշումից՝ մեկ բան արդեն ակնհայտ է․ յոթ քաղաքական ուժերի դիմումը Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական լեգիտիմության լուրջ փորձության։

Եթե դատարանը մակերեսորեն մերժի դիմումները՝ առանց էական փաստերի քննության, դա կարող է ավելի խորացնել անվստահությունը, քաղաքական փակուղին, իշխանության ճգնաժամը՝ ճանապարհ բացելով ցնցումների համար»,-գրել է նա։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12