ԱԱՊ օղակի զարգացման տեսլականը քննարկվել է Սյունիքի մարզի բժիշկների հետ

04.04.2018 10:04
1414

Առաջնային օղակի բժիշկները ոլորտի առաջնագիծն են պահում

Սյունիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքներում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հանդիպումներ է ունեցել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների հետ։ Նախարարն ընդգծել է, որ բնակչության հետ ավելի ակտիվ շփումներ ունենալով՝ նրանք ոլորտի առաջնագիծն են պահում: Մարզային իր հանդիպումներն էլ երկու հիմնական նպատակ ունեն՝ առաջնագծի բժիշկներին ծանոթացնել նախարարության կողմից իրականցվող կարեւոր ծրագրերին, որպեսզի նրանց միջոցով դրանք հասնեն բնակչությանը։ Եվ երկրորդ՝ համատեղ քննարկել առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման տեսլականը:
 

Զարգացման տեսլականը հրապուրիչ է եւ իրատեսական

Նախարարի խոսքով` նպատակն առաջիկա 2 տարվա ընթացքում առաջնային օղակի մասնագետների աշխատավարձները կրկնակի ավելացնելն է։ Ինչպե՞ս՝ թերապեւտիկ հիվանդների բուժումը հիմնականում առաջնային օղակում կամ առաջնային օղակի ցերեկային ստացիոնարներում կազմակերպելու հաշվին։ Հենց հիվանդանոցային բուժումից տնտեսված միջոցներն էլ կուղղվեն առաջնային օղակի բժիշկների աշխատավարձների բարձրացմանը։ Այդպես հիվանդները բուժման ընթացքում չեն կտրվի ընտանիքից։

Սա նաեւ ենթադրում  ընտանեկան բժշկի, թերապեւտի եւ մանկաբույժի պատասխանատվության բարձրացում իրեն կցագրված բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ արդյունավետ բուժման գործում։

Բժիշկներն անկեղծացել են, որ երբեմն չեն կարողանում ընդդիմանալ բնակչի՝ հիվանդանոց կամ թանկարժեք հետազոտության ուղեգրելու պնդումներին։ Ըստ նախարարի` նման դեպքերում օգնության կհասնեն աշխարհի առաջատար փորձի հիման վրա 2017թ. մշակված եւ տեղայնացված 300  կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը։ Դրանք այժմ  թվայնացվում են, որից հետո կներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ։ Դա նշանակում է, որ մեր երկրի բոլոր բժշկական կազմակերպություններում միանման ցուցումների դեպքում կիրականացվեն նույն հետազոտություններն ու բուժումը։

Բոնուսները կձեւավորվեն  չափելի արդյունքներով

Լեւոն Ալթունյանը մանրամասնել է, որ հաստատուն աշխատավարձը ձեւավորվում է մասնագիտական գործառույթներով, այդ թվում` նոր մեթոդաբանությամբ իրականացվող դիսպանսեր հսկողությամբ եւ կանխարգելիչ հետազոտություններով։ Իսկ դրան գումարվող բոնուսները կձեւավորվեն չափելի արդյունքներով` սպասարկվող բնակչության շրջանում հիվանդացության եւ հաշմանդամության ցուցանիշների, հոսպիտալացման, անաշխատունակության թերթիկների նվազման, պատվաստումների մեծ ընդգրկվածության, առաջնային օղակում բուժման արդյունավետության, ժամանակին եւ ճիշտ բուժման, չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման եւ այլ ցուցանիշներով։

էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման դժվարությունները ժամանակավոր են, իսկ հեռանկարը` խոստումնալից

Քննարկման ընթացքում, ընդունելով բժիշկների այն կարծիքը, որ էլեկտրոնային առողջապահության համակարգով աշխատելիս դեռեւս դժվարությունների են հանդիպում՝ նախարարն ընդգծել է, որ դրանք ժամանակավոր են։ Փոխարենն՝ առաջադեմ այդ համակարգն իր հնարավորություններով ոչ միայն կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, այլեւ զգալիորեն կդյուրացնի բժիշկների աշխատանքը, հարմարավետ կլինի նաեւ բնակիչների համար։

Լեւոն Ալթունյանը հավելել է, որ առաջիկա ամիսներին պոլիկլինիկաները կապահովվեն համակարգիչներով, որին կհաջորդի բուժաշխատողների ուսուցումը։ Բժիշկները հայտնել են, որ իրենք պատրաստ են եւ ուրախ են ոլորտում իրականացվող բարեփոխումների համար։

ԱԱՊ օղակի բարեփոխման ծրագիրը կընդունվի բժիշկներիի կարծիքններն ու առաջարկները հաշվի առնելով

Նախարարը վստահեցրել է, որ բոլոր նկատառումներն ու առաջարկներն ի մի կբերվեն, որոնց լուծումներ կամ պարզաբանումներ կտրվեն։ Նա բժիշկներին հորդորել է իրենց կարծիքններն ու առաջարկությունները ներկայացնել առաջնային օղակում ցերեկային ստացիոնարի լիցենզիավորման արդեն մշակված պայմանների կապակցությամբ։

«Ես աշխարհի շատ երկրների բժիշկների հետ եմ շփվել։ Հավատացնում եմ, որ դուք անփոխարինելի եք։ Պարզապես պետք է մի փոքր ավելի հավատաք ձեր ուժերին եւ առավելագույնս օգտագործեք  ներքին ռեսուրսները։

Արդյունքում կհասնենք թե՛ առողջապահական կարեւոր ցուցանիշների բարելավմանը, թե՛ ձեր հեղինակության բարձրացմանը»,- ասել է Լեւոն Ալթունյանը։Սիսիանի եւ Գորիսի ԱԱՊ բժիշկները շնորհակալություն են հայտնել կառուցողական եւ անկեղծ զրույցի համար։ Լեւոն Ալթունյանը նշել է, որ առաջնային օղակի բոլոր բժիշկների հետ նման հանդիպումների արդյունքում ի մի կբերվեն տեղերից ստացված բոլոր առաջարկները։ Այնուհետեւ աշնանը երեւանյան մեծ հավաք կկազմակերպվի, որտեղ էլ կընդունվի  առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ծրագիրը։

moh.am

3 ապրիլի 2018թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40