ԱԱԾ բոլոր աշխատակիցներն անխտիր ներգրավված են եղել հայրենիքի պաշտպանության գործում. ԱԱԾ նախկին տնօրեն Մ. Համբարձումյանը ԱՀ նախագահի հնչեցրած փաստարկների վերաբերյալ փակագծեր է բացում

14.11.2020 19:14
4881

«Իրավունք» թերթի զրուցակիցն է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը:

- Բարև Ձեզ, պարոն Համբարձումյան, կարո՞ղ ենք Ձեզ մի քանի հարց ուղղել:

-Ոչ, չեք կարող:

-Կներեք, բայց Դուք արդեն իսկ մամուլով անդրադարձել եք հանրությանը հուզող մի շարք հարցերի և հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը` կարծում ենք, որ դեռ ասելիք ունեք հանրությանը:

- Դա ի՞նչ կապ ունի, ես ասել եմ այն, ինչ հարկ եմ համարել` որպես սպա, որպես քաղաքացի, իսկ քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես քաղաքական գործիչ չեմ և այս պահին ցանկություն էլ չունեմ նման գործունեությամբ զբաղվել:

-Վտանգավո՞ր եք համարում:

-Բացարձակ: Ես հապճեպ, չկշռադատված, պահի ազդեցության տակ որոշումներ փորձում եմ չկայացնել:

- Միայն մեկ հարց` ԱԱԾ աշխատակիցների գործողությունների վերաբերյալ:

-Եթե խոսքը ներկայումս ծավալվող իրադարձությունների ընթացքում նրանց գործողություններին է վերաբերում, որևէ մեկնաբանություն չունեմ:

-Ոչ, հարցը վերաբերում է հետևյալին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ելույթներից մեկում հայտարարեց, որ ԱԱԾ ամենապատրաստված և էլիտար ստորաբաժանումը, որը ենթադրում ենք` «Ալֆան» է, հրաժարվել է մարտական առաջադրանք կատարելուց և ըստ էության` փախուստի է դիմել, ընդ որում , փաստորեն այդ դեպքը տեղի է ունեցել Ձեր պաշտոնավարման ընթացքում:

- ԱԱԾ նշված ստորաբաժանման պետը և աշխատակիցները, պրոֆեսիոնալ, իրենց գործին, պետությանը և հայրենիքին նվիրված մարդիկ են, այս տարիների ընթացքում բազմիցս եմ առիթ ունեցել համոզվելու դրանում: Վստահ եմ, որ Արցախի նախագահի կողմից հնչեցված մեղադրանքին հետագայում կարձագանքի նաև ԱԱԾ-ն` ներկայացնելով պատշաճ հիմնավորումներ: Նման մարտական պատրաստվածություն ունեցող ջոկատը հնարավորինս պետք է օգտագործել ըստ նշանակության` նրանց առջև անհրաժեշտ էր դնել իրենց բնորոշ խնդիրներ` չփորձելով օգտագործել իբրև ընդամենը հետևակ: Մեկ կարևոր հանգամանք ևս, եթե նոր զորակոչված, անփորձ զինվորականը կարող էր օբյեկտիվորեն ունակ չլինել ճիշտ գնահատել իրավիճակը` իրեն տրված հրամանի կատարման իրատեսությունը, նպատակահարմարությունը և հետևանքը, ապա մեր ծառայության աշխատակիցները սովոր են իրականացնել խորը մտածված, հաշվարկված, պլանավորված և արդյունավետ գործողություններ, ինչը, կարծում եմ, հաշվի չի առնվել Արցախում ծավալված այդ իրավիճակում: Ի դեպ, այդ օրերի ընթացքում ԱԱԾ բոլոր աշխատակիցներն անխտիր ներգրավված են եղել հայրենիքի պաշտպանության գործում և պատվով լուծել են իրենց առջև դրված խնդիրները: Իմ անձնական կարծիքով` հանձնարարություն չեն տալիս գնալ-մեռնելու, այլ հանձնարարություն են տալիս գնալ, անձնվիրաբար կռվելու:

-Եւս մեկ հարց ու վերջ:

-Եթե վերջինն է, խնդրեմ:

-Քաղաքական որոշ շրջանակներում սկսել են շահարկել այն միտքը, թե Ռուսաստանն իբր դավաճանել է Հայաստանին: Ի՞նչ գնահատական կտաք դրան:

-Բացարձակ անհեթեթություն: Վստահեցնում եմ, որ Ռուսաստանն իրադարձությունների զարգացման այս ողջ ժամանակահատվածում դրսևորել է ճիշտ և հավասարակաշիռ վարքագիծ: Ռուսաստանի վստահ ու կոնկրետ դիրքորոշման, իսկ առանձին դեպքերում` գորոծողությունների արդյունքում է նաև, որ հնարավոր եղավ կանխել ադրբեջանաթուրքական զորքերի կողմից Սյունիքի ուղղությամբ Հայաստան հնարավոր ներխուժումը, բացի այդ, հակառակորդի զորքերի առաջխաղացումն Արցախում փաստացի կասեցվել է Ռուսաստանի միջոցով, ինչը, իմ կարծիքով, գուցե հնարավոր էր անել ավելի վաղ: Հայ ժողովուրդը սա պետք է իմանա և գիտակցի: Բնավ չցանկանալով թերագնահատել Հայաստանի մյուս բարեկամ երկրների արածը` վստահաբար կարող եմ ասել, որ չկա որևէ երկրորդ պետություն, որն այդչափ աջակցած լինի մեզ ստեղծված իրավիճակում: Ընդ որում, հարկ եմ համարում նշել, որ այդ հարցում իր էական դերակատարությունն է ունեցել նաև ՀՀ վարչապետը, ինչը հանուն ազնվության եւս պետք է փաստել: Այսքանը, շնորհակալություն, որևէ այլ հարց խնդրում եմ չուղղել, ցտեսություն:

-Շնորհակալ ենք, հուսով եմ զրուցելու այլ առիթներ եւս կլինեն:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11