ԱԱԾ-ն այստեղ անելիք ունի. պետք է հասկանալ, թե ում շահն է սպասարկում Հովիկ Աղազարյանը

31.03.2021 19:41
3614

«Եթե Հովիկ Աղազարյանը մոռացել է, որ իր նախնիներին կոտորել են, ուրեմն կարող է իր ազգության մասով վերանայումներ անել: Չեմ պատկերացնում, թե  որևէ հայ ինչպես կարող էր այդպիսի հայտարարություն անել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը՝ «Ենթադրենք՝ վաղը Թուրքիան ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենալու, քե՛զ ի՞նչ դրանից»:

Պատգամավորի կարծիքով՝ նման հայտարարություններով մեկս մյուսին անընդհատ թիրախավորում ենք և երկիրը դնում վտանգի տակ:

«Ի՞նչ կտա Հայոց ցեղասպանության ճանաչումը. դա գրված է մեր պետական բոլոր փաստաթղթերում, հռչակագրում, Սահմանադրության մեջ, այսինքն՝ մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունն է և ճանաչումից հետո, պետք է սկսեն գործընթացներ, ներողությունից՝ մինչև հատուցում»,- նկատեց Թովմասյանը:

Հովիկ Աղազարյանը նաև հայտարարել էր, թե «Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեն, և Արցախը ստանար կարգավիճակ: Կա՞ Հայաստանում ինչ-որ մեկը, որ կասկածում է այդ հարցում։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել»:

Թագուհի Թովմասյանը հակադարձեց իմքայլական պատգամավորին. «Այո՛, կա այն մարդը, որ ասում է՝ Քարվաճառը մերն է: Ուզում եմ հիշեցնել Հովիկ Աղազարյանին, որ Քարվաճառը ոչ միայն մերն էր, ու ես դա պնդում եմ, նաև հիշեցնում եմ պատմական Գանձակի մասին, որտեղ մի շարք հայ մտավորականներ են ծնվել: Գանձակին հարակից համայնքում, որ այսօր ադրբեջանցիներն են բնակվում, միակ պատմամշակութային արժեքը հայկական Թարգմանչաց եկեղեցին է, ու ես հակված եմ մտածելու և պնդում եմ, որ այդ բնակավայրերը ևս հայկական են»:

Պատգամավորը դժվարացավ պատասխանել, թե ինչ նպատակով է Աղազարյանը նման բան հայտարարել, սակայն կարծում է՝ պետք է հասկանալ, թե ում շահն է սպասարկում՝ նման հայտարարություններ անելով:

«ԱԱԾ-ն այստեղ անելիք ունի և պետք է հասկանալ՝ արդյոք ադրբեջանական շահն է սպասարկում խորհրդարանում՝ պատգամավորի շուրթերով, որը խիստ վտանգավոր է և ենթակա է քննության: Պետք է հասկանանք՝ այդ մարդիկ, ընդհանրապես, ինչ կապ ունեն Հայաստանի, հայկական շահի հետ: Ես Հովիկ Աղազարյանին միշտ համարել եմ հայրենասեր մարդ՝ իր դաշնակցական անցյալով ու ինձ համար, առնվազն, տարօրինակ է, որ հենց ինքը կարող էր նման բան ասել»,- ընդգծեց Թովմասյանը:

Վերջին շրջանում իմքայլականների նման հայտարարությունները տպավորություն են ստեղծել, թե դրանք կազմակերպված են. «Ուզում եմ նկատել հենց երեկ տեղի ունեցածը. Շուռնուխում ադրբեջանցիները գողացան հայ գյուղացու անասունները, հիմա իրենց հետ մենք ո՞նց պիտի խաղաղ համակեցություն ապահովենք: Բարեկամությունը, հարևանությունը միակողմանի չի լինում, եթե դու անընդհատ ասում ես՝ ուզում եմ հարևանություն անել, և մյուս կողմից ասում են՝ իսկ ես ուզում եմ քեզ մորթել, ուրեմն դու մտածելու առիթ ունես, իսկ եթե չես մտածում՝ առնվազն, պետք է վերանայես քո լինելիությունը»,- ասաց Թովմասյանը:

«Մենք մի քանի անգամ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարեցինք, որ թշնամի չենք համարում իրենց, ի՞նչ պատասխան ենք ստացել: Կա՞ այդպիսի ադրբեջանական գործիչ, որը այս խաղաղության կոչերի ֆոնին, գոնե, վատ չի վերաբերվել հայերին»,- ասաց անկախ պատգամավորը:

Թովմասյանը նաև հիշեցրեց, որ, ի պատասխան մեր խաղաղասիրության կոչերին, օրեր առաջ Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլին  հայտարարել էր՝ «Թող որ մեր հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34