ԱԱԾ տնօրենը հայտարարություն է արել իր հրամանատարի դեմ, այդ պահին նա դեռ ԱԱԾ ղեկավարն էր. Արտակ Գալստյան

20.09.2019 19:09
1314

Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ նա արեց ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արժանացավ հանրության բավական կոշտ հակազդեցությանը։

Ինչքան էլ Վանեցյանը հղում աներ սպայի պատվին, հանրությունը ինտուիտիվ զգում է, որ հայտարարությունն ինքնին, դրա գոյությունն արդեն սպայական կոդեքսի ամենապրիմիտիվ կանոնների ոտնահարում է։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Գալստյանը՝ մանրամասնելով, թե ինչ ոտնահարման մասին է խոսքը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

ՎԱՆԵՑՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ նա արեց ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արժանացավ հանրության բավական կոշտ հակազդեցությանը։

Ինչքան էլ Վանեցյանը հղում աներ սպայի պատվին, հանրությունը ինտուիտիվ զգում է, որ հայտարարությունն ինքնին, դրա գոյությունն արդեն սպայական կոդեքսի ամենապրիմիտիվ կանոնների ոտնահարում է։

Բայց ինչքան էլ այս գնահատականը համատարած է, չի ձեւակերպվել, թե կոնկրետ ինչու և ինչպես է Վանեցյանը ոտնահարել սպայի պատիվը։
Խնդիրն այն է, որ իր հայտնի հայտարարությունն անելու պահին, սեպտեմբերի 16-ի կեսօրին, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը դեռեւս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր, որովհետեւ դե յուրե նրա պաշտոնավարումը պիտի դադարեր նախագահի հրամանագիրը ստորագրվելուց եւ հրապարակվելուց հետո։

Ատացվում է, որ վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հայտարարություն է անում իր հրամանատարի դեմ։ Հայաստանի զինված ուժերի գործող գեներալ– մայորը, ինչպիսին հանդիսանում էր Արթուր Վանեցյանը հայտարարության պահին, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ։

Նա, ով թեկուզ չնչին պատկերացում ունի սպայական պատվի մասին, կարող է ասել, որ այս քայլը այլ կերպ, քան դավաճանություն՝ դժվար է որակել։ Որակման ուրիշ տարբերակ չկա։
Դեռ ավելին, Հայաստանի զինված ուժերի եւ մասնավորապես ԱԱԾ գերագույն հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրամանով տեղադրվում է Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում,
ըստ էության դրան տալով ԱԱԾ պաշտոնական տեսակետի համատեքստ։

Այսինքն՝ ստացվամ է, որ երկրի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է անում իր հրամանատարի, երկրի վարչապետի դեմ։
Աա ավելի է սրում՝ դավաճանության տրամաբանությունը, որովհետեւ ԱԱԾ-ն սեփական հրամանատարի դեմ հանելուն ուղղված կոնկրետ գործողություն է։ Բայց այստեղ էականն այն է, որ այս դավաճանությունն ուղղված լինելով երկրի վարչապետի դեմ՝ ուղղված է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որովհետեւ Փաշինյանի կառավարությունը ժողովրդի ձեւավորած կառավարություն է, որ ձևավորվել է ժողովրդի սահմանադրական կամարտահայտման միջոցով։
Ոմանք կանխատեսում են, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում կարող է քաղաքական գործունեություն ծավալել։ Այս կանխատեսումները լուրջ չեն, որովհետեւ Նոր Հայաստանում դավաճանական քայլերի հեղինակը քաղաքականությամբ զբաղվել չի կարող։ .

Հ.Գ. Այս ընթացքում բացահայտվեց նաեւ Վանեցյանի ստախոս լինելը։ Իր հայտարարության մեջ նա հավաստիացնում էր, որ ինքն է կայացրել պաշտոնը լքելու որոշումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը իր հայտնի հայտարարության մեջ բացահայտեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանին հեռացնելը եղել է վարչապետի որոշումը, որովհետեւ վերջինս դժգոհ է եղել Վանեցյանի աշխատանքից։ Իսկ իր հայտնի ասուլիսի ժամանակ վարչապետն այս իրողությունը շատ մեղմ է ձեւակերպել, որպեսզի... չոտնահարի իր ձեռամբ գեներալ-մայորի կոչում ստացած Վանեցյանի սպայական պատիվը։ Բայց այն, ինչ չէր ուզում անել Փաշինյանը, արեց ինքը՝ Վանեցյանը։

Արտակ Գալստյան

 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40