«Աբու-Լալա Մահարի». նոր շունչ Գորիսի դրամատիկական թատրոնում

22.10.2025 12:32
912

Հոկտեմբերի 21-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Աբու-Լալա Մահարի»  ներկայացման առաջնախաղը՝ ըստ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի համանուն պոեմի:

Անդրանիկ ներկայացումը վերածվել էր մշակութային իրադարձության, քանզի այն աչքի էր ընկնում հետաքրքիր ու ինքնատիպ լուծումներով:

Բացման խոսքում թատրոնի գլխավոր ռեժիսոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկայացումը պատրաստել են թատրոնի 89-րդ թատերաշրջանի մեկնարկի եւ մեծ վարպետ Ավետիք Իսահակայան 150-ամյակի առթիվ. «Սա յուրատեսակ ներկայացում է. մեր հրաշալի դերասանները հաղթահարել են այն բոլոր պատնեշները, որոնք դրված էին նրանց առջեւ»,- ասաց ռեժիսորը:

Ներկայացումը տպավորեց հանդիսատեսին իր բովանդակային լրջությամբ ու բեմական արտահայտչամիջոցների ներդաշնակությամբ։ Ստեղծագործական խմբին հաջողվել էր պոեմի խոհափիլիսոփայական ծանր ու խոր բովանդակությունը փոխանցել բեմական լեզվով՝ պահպանելով Իսահակյանի գլուխգործոցի հնչեղությունն ու արդիականությունը։

«Աբու-Լալա Մահարին» արդիական է հատկապես այսօր, համահունչ է ժամանակակից մարդու ներաշխահին, քանզի բոլորս էլ պետք է մաքրվենք, ասել է թե՝ դեպի արեւը գնանք․․․

Հատուկ գնահատանքի են արժանի դերասաններ Սերժիկ Սայունցը, Միքայել Մաշուրյանը, Ակսել Բակունցը, Մհեր Ղազարյանը, Հարութ Բադիրյանը, Գառնիկ Մկրտչյանը, Էլմիրա Լալաբեկյանը, Աննա Խաչատրյանը եւ Կամո Մանանյանը, ովքեր խորությամբ ընկալել են պոեմի փիլիսոփայությունը։ Նրանց խաղը տպավորիչ էր ոչ միայն արտաքուստ, այլև ներքին հոգեվիճակի ճշգրիտ փոխանցմամբ։

Ներկայացման բեմական տարբերակն ու երաժշտական ձեւավորումը եւս առանձնանում էին բարձր պրոֆեսիոնալիզմով (ձեւավորող՝ Դավիթ Հարությունյան):

Երաժշտական լուծումները ներդաշնակ էին բեմադրության տրամաբանությանը, որն իբրեւ մեկ ամբողջություն՝ միախառնելով խոսքը, շարժումն ու լռությունը՝ ստեղծել էր խորհրդավոր մթնոլորտ: Իսկ նկարիչ Քրիստինե Վարդանյանի ջանքերով յուրաքանչյուր տեսարան դարձել էր յուրօրինակ գեղարվեստական կտավ:

Առաջնախաղի ավարտին հանդիսատեսը երկարատեւ ծափահարություններով արժեւորեց դերասանական կազմի եւ ստեղծագործական ամբողջ խմբի աշխատանքը:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում թատրոնի ռեժիսոր Դավիթ Հարությունյանին եւ տնօրեն  Սյուզաննա Խաչատրյանին՝ գորիսեցի հանդիսատեսին նման բարձորակ ու տպավորիչ ներկայացում հրամցնելու համար:

Հավատում ենք՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում դեռեւս ականատես կլինենք բազում նմանօրինակ եւ բարձրարվեստ բեմադրությունների, որոնք նոր շունչ կհաղորդեն քաղաքի մշակութային կյանքին:

 

Աննա Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40