Ադամ Շիֆը հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակելու կոչ է արել

01.03.2022 12:27
1098

Սումգայիթի և Բաքվում հայերի ջարդերի տարելիցների առնչությամբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել: 

Նա նշել է, որ Սումգայիթում և Բաքվում էթնիկ հողի վրա հայերի դեմ իրականացված կոտորածներն Ադրբեջանի իշխանությունների երկարամյա հակահայկական քարոզչության հետևանքն էին, որոնք հետագա տարիներին հայերի դեմ զանգվածային բռնությունների հիմք դարձան: 

«Ադրբեջանի իշխանությունները ջանք չգործադրեցին պատժելու պատասխանատուներին, փոխարենը փորձեցին կոծկել կոտորածներն ու հերքել այս հարձակումները հրահրելու գործում կառավարության ունեցած դերակատարումը»,- հավելել է Շիֆը:

Նա ցավով է արձանագրել, որ վերոնշյալ դեպքերից շուրջ երեք տասնամյակ անց պատմությունը կրկնվեց, երբ ադրբեջանական ուժերը հերթական անգամ թիրախավորեցին ու ջարդ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի անմեղ հայ բնակչության նկատմամբ:

«Այսօր շարունակվում  է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի ժողովրդի: Հայ զինվորները շարունակում են ապօրինաբար ձերբակալված մնալ և խոշտանգվել, միևնույն ժամանակ հազարավոր քաղաքացիական անձինք ապրում են վտանգի տակ: Կրոնական ու մշակութային հայկական կոթողներն անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո և մշտական սպառնալիքի տակ են:

Սրանք ագրեսիայի և ատելության անզուսպ աճի հետևանքն են, և սա է պատճառը, որ անկախ նրանից, թե մարդկության դեմ այս հանցագործությունները տեղի են ունեցել մեկ տարի, երեսուն կամ հարյուր տարի առաջ, մենք երբեք չենք կարող թույլ տալ, որ դրանք չճանաչված մնան: Ավելին, սա է պատճառը, թե ինչու Միացյալ Նահանգները պետք է լիարժեքորեն կատարի աշխարհում ժողովրդավարության ու խաղաղության պաշտպանի իր դերը: Մենք չպետք է դադարեցնենք կոչ անել ապահով ու առանց նախապայմանների ազատ արձակել մնացած հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց, դադարեցնել ԱՄՆ օգնությունն Ալիևի ռեժիմին և ավելի մեծ ջանքեր գործադրել՝ աջակցելու ժողովրդավարությանը Հայաստանում և ազատ, անկախ Արցախում»,- հայտարարել է Շիֆը:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40