Ադբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Շուշիի մոտ Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու և նրանցից մեկին սպանելու դեպքը

09.11.2021 20:07
1422

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ աշխատանքներ իրականացնող Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու և նրանցից մեկին մահացու վիրավորում հասցնելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, ասել է.«Ինչ վերաբերում է միջադեպին, ապա սա հայկական կողմի հերթական սադրանքի արդյունքն է։ Հայկական կողմի հայտարարություններում նշվում է, որ նոյեմբերի 8-ին այդ անձինք իբր զբաղվել են Խանքենդի-Շուշա (Ստեփանակերտ-Շուշի) ավտոճանապարհի մոտ ջրամատակարարման գծի վերանորոգմամբ։ 

Նշեմ, որ սովորաբար այս տարածքում որևէ աշխատանք կատարելուց առաջ ռուս խաղաղապահները տեղեկացվում են այս մասին, և աշխատանքներն իրականացվում են խաղաղապահների ուղեկցությամբ։ Այս անգամ ռուս խաղաղապահներին ոչ մի տեղեկություն չի տրվել, և նրանք չեն մասնակցել աշխատանքային գործընթացին։ Իհարկե, սա լուրջ հարցեր է առաջացնում»:

Բացի այդ, նա հիշեցրել է, որ այդ օրը Շուշիում տեղի է ունեցել միջոցառում՝ Ադրբեջանի նախագահի և պետական այրերի մասնակցությամբ։

«Ինչպես գիտեք, նման դեպքերում տարածքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում։ Իմանալով դա՝ տարածքին մոտ գտնվող  կետում ջրամատակարարման գծի վերանորոգումը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Միաժամանակ, հակառակ կողմի հերթական սադրանքն է Հայաստանի պաշտպանության նախարարի ապօրինի այցն «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան» (չակերտները՝ Tert.am)։

Այս ամենը ցույց է տալիս, որ հայկական կողմը միտումնավոր է ձգտում սրել իրավիճակը։ Այս քայլերի իրականացումը 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակին ընդառաջ նպատակ ունի ստվեր գցել ռուս խաղաղապահների գործունեության վրա և եռակողմ հայտարարության կետերի խախտում է»,-ասել է Աբդուլաևան:

Հիշեցնենք, որ Արցախի ՔԿ լրատվական ծառայություն հաղորդագրություն է տարածել երեկ Արցախում աշխատանքներ իրականացնող Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու առնչությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է.

2021թ. նոյեմբերի 08-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 1998թ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության պետ Մասիս Տեր-Թարխանյանի գլխավորությամբ կազմված քննչական խումբը։

Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի դատավարական և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

tert.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08