«Ադեկվադ»-ի 11 անդամ բերման է ենթարկվել Ոստիկանություն, ըստ նրանց՝ պատճառը սևազգեստների մասին վարչապետի հայտարարությունն էր (տեսանյութ)

08.06.2019 23:31
1136

23:18

Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ իրավական համակարգում բավականին լուրջ ընդվզում կա, քանի որ մարդիկ չեն հասկանում, թե քաղաքական իշխանությունն ինչ է ուզում իրենից: «Իրավապահ համակարգն այս թեմայով ունի շատ լուրջ դժգոհություն: Փոխանակ հանցագործների խնդիրներով աշխատենք, զբաղված են կրիտիկական օրեր մեջ գտնվող քաղաքական իշխանության ապաշնորհ ու ծիծաղել քմահաճույքները կատարելով:

Այնքան ակնհայտ է, որ մեզ բերման ենթարկելը քաղաքական պատվեր է, սրա իրավական հիմնավորումը չկա»,-նշեց նա:

Ըստ Մալյանի՝ քաղաքական իշխանությունը ծիծաղելի գործելաոճ է որդեգրել: «Ես կոչ եմ անում իրավապահ համակարգի տղաներին՝ տղե՛րք, դիմացեք, որովհետև այս կրկեսի վերջը շատ մոտ է»,-ասաց նա:

23:06

Արթուր Դանիելյանը ոստիկանության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ամենը քաղաքական դրդապատճառներով է արվել և ուղղորդվել է ՀՀ վարչապետի կողմից: Ըստ նրա՝ դա կապված է սևազգեստ անձանց թիրախավորման հետ, հայտարարության, որ արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Սևազգեստի թեման շահարկելով ես կարծում էի, որ նա ուզում էր ուրիշ թեմա շղարշեր, բայց այսօր ստացվում է, որ առնվազն 11 անձ բերման է ենթարկվել, քանի որ մենք սև շապիկներով զբոսնել ենք Երևանում»,-նկատեց նա:

Վերջինս հայտարարեց, որ իրենք ընդամենը զբոսանքի էին դուրս եկել, և ահազանգը, թե իրենք ահաբեկել են որևէ մեկին, կեղծ է: Նշեց՝ հետամուտ են լինելու իրենց նկատմամբ տարվող քաղաքական անհանդուրժողականությանը:

22:20

«Ադեկվադ»-ը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, նշված է.

«Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։

Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։

Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։ Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի։
Մենք կանք և չենք հանձնվելու»: 

21:47

«Ադեկվադ» ՀԿ-ի անդամներին ոստիկանները ձերբակալել ու տարել են Կենտրոնի ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է անդամներից Արթուր Դանիելյանը:

Նա նշել է, որ իրավական առումով չգիտի, թե ինչպես է սրա դեմ հնարավոր պայքարել: Ըստ նրա՝ ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն ահաբեկել են:

Այնուհետև նրանց ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որ Արթուր Դանիելյանին ու Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս 7 հոգի ձերբակալվել է Ոստիկանության բակում:

tert.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34