Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական գործակցությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին․ Վարդան Ոսկանյան

30.06.2021 21:56
3417

Ֆեյսբուքյան իր էջում իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.

«Վերջին շրջանում ավելի խորացող Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական գործակցությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ Բաքվի բռնապետը մի կողմից խոսելով իբր «խաղաղության» մասին, մյուս կողմից իրականացնում է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը միտված հստակ քայլեր։

Խոսքը գնում է նաև վերջերս Բաքու այցելած պակիստանյան ներկայացուցչական ռազմական պատվիրակության մասին, որը ղեկավարում էր Պակիստանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ղամար Ջավեդ Բաջվան, և որին ընդունել է նաև անձամբ Բաքվի բռնապետը։

Չնայած բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվության սղությանը, այսուհանդերձ այցի ընթացքում արծարծված հիմնական խնդիրները, ամենայն հավանականությամբ, պետք է վերաբերեին ադրբեջանցի հատուկջոկատայինների վերապատրաստմանը լեռնային պայմաններում մարտ վարելու համար, ինչի բավական մեծ փորձ ունի Պակիստանը՝ հաշվի առնելով Հնդկաստանի հետ Քաշմիրի հարցով ռազմական բախումների պատմությունը։

Ըստ այդմ, ակներև է, որ Ադրբեջանում փորձ են կատարում վերակառուցել իրենց բանակը ոչ միայն թուրքական մոդելով, այլ նաև պակիստանյան փորձի հիման վրա, որը ենթադրում է մոտոհրաձգային զորամիավորումներին զուգահեռ մեծաթիվ լեռնահրաձգային այնպիսի շարժունակ միավորների ստեղծում, որոնք ունակ կլինեն խնդիրներ լուծելու դժվարամատչելի լեռնային և անտառային պայմաններում։

Հաշվի առնելով Պակիստանի ռազմաքաղաքական համակարգի էթնիկ-կլանային կառուցվածքի յուրահատկությունները, ամենևին ավելորդ չի լինի նշել, որ դատելով պակիստանցի գեներալի ազգանունից, նա սերում է Հնդկական թերակղզու հայտնի էթնիկական խմբերից մեկից՝ ջաթերից, որոնց հայկական պատմական ավանդույթի ծաթերի հետ է նույնականացնում նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը»։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40