Ադրբեջանական կողմը փորձում է նոր մարդիկ հավաքագրել ցույցը շարունակելու համար. Տաթևիկ Հայրապետյան

16.12.2022 19:58
1051

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանական կողմը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին կրկին չի հաջողվել իրենց մոտեցնել հանքավայրին: Այսպես, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, «պատվիրակությունը, որը բաղկացած է էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, էկոնոմիկայի նախարարությանը կից գույքի հարցերով պետական ծառայության և «AzerGold» ՓԲԸ-ի ներկայացուցիչներից, հանդիպում է անցկացրել ռուս խաղաղապահների շտաբում, հայտնել է մոնիթորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը:

Հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ ներկայացված ճանապարհային քարտեզի համաձայն պետք է իրականացվեն «Ղըզըլբուլաղ» ոսկու և «Դեմիրլի» (Կաշեն ու Դրմբոն) պղնձամոլիբդենային հանքերի զննումներ, լուծվեն համապատասխան մոնիթորինգի և գույքագրման աշխատանքների կազմակերպման հարցերը։

Հերթական անգամ անհրաժեշտ պայմաններ չստեղծվեցին մոնիթորինգային խմբի կողմից հանքավայրերի զննություն իրականացնելու համար և ձեռք չբերվեց առաջադրված խնդիրների կատարումը»,- նշել է Մամեդովը։

Իմ տպավորությամբ, ադրբեջանական կողմը փորձում է նոր մարդիկ հավաքագրել ցույցը շարունակելու համար, քանի որ Արցախի իշխանությունները չեն գնում զիջման և թույլ չեն տալիս նրանց մտնել հանք»:

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40