Ադրբեջանական մոտ 100 հոգանոց դիվերսիոն խումբը զգալի կորուստներ է կրել. Արծրուն Հովհաննիսյան

16.07.2020 22:16
2904

Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մոտ 100 հոգանոց խումբը, որը դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել, զգալի թվով կորուստներ է կրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք փաստացի այս պահին ֆոտոներով ունենք տասը դիակի դուրսհանման ապացույց: Եթե հաշվի առնենք, որ այստեղ տասն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, բոլոր զոհվածները չէ, որ մնացել են դաշում: Բնականաբար շատ զոհերի կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները: Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից մահանում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են մահանում: Ստացվում է, որ մոտ հարյուր հոգանոց խումբը զգալի թվով կորուստ է կրել, դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:

Դրանք եղել են հատուկ նշանակության ուժերը: Ադրբեջանական լրատվամիջոցները ևս հաստատել էին, որ կիրառվում է «Յաշմա» բրիգադը: Հովհաննիսյանի խոսքով՝ դա իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են ընդհանրապես Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը: Նրա խոսքով՝ դա էլիտար ստորաբաժանում է: Հովհաննիսյանը շատ տրամաբանական համարեց, որ ադրեբեջանական երրորդ բանակային կորպուսի և սահմանապահ ծառայության զորքերի՝ իրենց մարտական խնդիրը լուծել չկարողանալուց հետո պետք է կիրառվեր էլիտար ստորաբաժանում՝ նախագահի բարձրագոչ հայտարարություններից հետո:

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40