Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին

04.06.2025 14:54
553

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել, իսկ ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երևանում, աղոթել ու նամազ անել Երևանի Կապույտ մզկիթում»,- Հայաստանի հասցեին ակնհայտ սպառնալիք է հնչեցրել «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը հունիսի 2-3-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում։

«Ներառականությունը՝ որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց» խորագրով կոնֆերանսի ընթացքում տեղի են ունեցել նիստեր ԵԱՀԿ տարածաշրջանում համապարփակ և ներառական եղանակով անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, միջդավանական, միջկրոնական և միջմշակութային երկխոսության և համագործակցության միջոցով ներառականության խթանման, հանդուրժողականությունը, խտրականության դեմ պայքարը և հավասարությունը խթանելու համար ավելի ներառական մոտեցումներ պարունակող քաղաքականության մշակման վերաբերյալ։  

Միջոցառմանը մասնակցած հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում բարձրաձայնել են հայ փախստականների իրավունքների, Ադրբեջանի գործած պատերազմական հանցանքների, հայկական հոգևոր-մշակութային, կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանը վերաբերող հարցեր, որոնք կարիք ունեն միջազգային արձանագրմանն ու հասցեագրմանը։

Թեև Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ում պաշտոնական ներկայացուցիչն ավանդույթի ուժով պարբերաբար փորձում էր ընդհատել և խոչընդոտել հայ բանախոսների ելույթները, այնուհանդերձ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից ցուցաբերվող բարձր ընկալումային մոտեցումների շնորհիվ ադրբեջանական կողմին չի հաջողվել խոչընդոտել հայկական պատվիրակության կողմից վերոնշյալ խնդիրների միջազգային բարձրաձայնումը։

Ի «պատասխան» ադրբեջանական կողմի իրավախախտումների վերաբերյալ արձանագրումներին՝ «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել։ Սկզբնապես խոսելով «թուրքական դիվանագիտության» ժանրի կանոններին հարիր կեղծ քաղաքավարությամբ՝ Շահիդովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, և որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ ապրել խաղաղության մեջ՝ որպես հարևաններ։ Այնուհետև՝ կրկնելով սեփական երկրի նախագահին և իշխանություններին՝ ադրբեջանցի պատվիրակը Հայաստանին անտեղի և անընդհատ մեղադրել է ռևանշիզմի մեջ։ Չնայած Հայաստանը մշտապես խոսում է բացառապես խաղաղության հասնելու մասին, այնուամենայնիվ Շահիդովը շարունակել է բացահայտ ցույց տալ ադրբեջանական կողմի իրական, ագրեսիվ կեցվածքը։

Այն, որ անհավասարակշիռ, ագրեսիվ կեցվածք ունեցող Ահմադ Շահիդովն «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահն է, վկայում է այն մասին, որ «ժողովրդավարությունն» Ադրբեջանում ունի այն տեսքն ու ընկալումը, ինչպիսին՝ «ադրբեջանական հարևանության» գաղափարը։ Վերջինս արտահայտվում է Հայաստանի մայրաքաղաքում ադրբեջանական բանակի «թեյ» խմելու մարմաջ-սպառնալիքով։

Կոչ ենք անում Ահմադ Շահիդովին թեյախմության և նամազի իրականացման իրենց ցանկությունը բավարարել բացառապես Ադրբեջանի տարածքում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40