Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են՝ ովքեր են ազատվել գերությունից

07.12.2023 22:12
797

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե ովքեր են գերությունից ազատված 32 հայ զինծառայողները։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։

«Հայաստան տեղափոխված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։Այս բոլոր մարդիկ արդեն կրել են իրենց պատժի մեծ մասը»,–գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ցուցակում ներգրավված չեն Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատուրյանը, Ալյոշա Խոսրովյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում և առանց երրորդ երկրի միջնորդության։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են առաջ տանել խաղաղ գործընթացը առանց միջնորդների»,–գրում են լրատվամիջոցները։

Հիշեցնենք` ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40