Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»

26.08.2020 19:30
4380

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»:

Տեսանյութում, որը հայտնվել է ադրբեջանական մի շարք կայքերում Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ջանքերով, ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանը պատմում է, որ ծնվել է 1989 թվականի օգոստոսի 14-ին Գեղարքունի մարզի Մարտունի քաղաքում, 2015 թվականից որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ալավերդյանը մի քանի անգամ կրկնում է «գրավյալ Քարվաճառ» արտահայտությունը, հայտնում է, որ իր հրամատար Վազգեն Վարդանյանի հետ «դիվերսիոն հարձակումներ է իրականացրել»:

Նա նաեւ ափսոսանք է հայտնում, որ ծառայել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», եւ որ ՀՀ ԶՈւ-ում «իր նման մարդիկ շատ են»: «Ցանկանում եմ մնալ այս երկրում եւ օգտակար լինել Ադրբեջանին»,-ասում է Ալավերդյանը՝ հավելելով, որ «հայերը հաղթելու որեւէ հնարավորություն չունեն»:

Ամբողջությամբ Ալավերդյանի «խոստովանությունը» վերաշարադրելն անիմաստ է, քանի որ ուշադիր նայելով սպայի դեմքին՝ կարելի է եզրակացնել, որ նա ինչ-որ տեքստ է կարդում, ընդ որում, ոչ միշտ է դա ստացվում, նա կմկմում է՝ կարծես ցանկանալով ինչ-որ բառ լավ տեսնել: Մնում է միայն ենթադրել, թե ինչ  միջոցներ են կիրառվել սպայի նկատմամբ:

Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները 5 հոդվածներով քրեական գործ են հարուցել Ալավերդյանի նկատմամբ: Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել՝ Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսա՞նտ, թե՞ որպես թշնամու կողմն անցած անձ: Մնում է միայն հաստատել, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են կատարել գերիների եւ ձերբակալվածների մասով իրենց միջազգային պարտավորությունները:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40