Ադրբեջանի ԱԳՆ-ն հորդորում է խուսափել Իրան մեկնելուց, իսկ արդեն այնտեղ գտնվողներին՝ լինել խիստ զգուշավոր

31.01.2023 14:23
970

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան անհարկի մեկնելուց՝ հունվարի 27-ին Թեհրանում այդ երկրի դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակման պատճառով։

«Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետությունում  անկայուն իրավիճակը և երկրի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհարկի չմեկնել Իրան, իսկ ճանապարհորդության դեպքում ցուցաբերել մեծ զգուշություն»,-ասվում է այսօր տարածված նախազգուշացման մեջ:

Նշվում է, որ արդեն իսկ Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները։ Հյուպատոսական և այլ հարցերով նրանք կարող են դիմել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 27-ի առավոտյան, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացվել։ Զոհվել էր Ադրբեջանի իրավապահ մարմինների՝ դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, որը դիմադրել է հարձակվողներին։ Եվս մեկ պահակ վիրավորվել էր։

https://www.armtimes.com/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22