Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահագնել Արցախի հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները

17.03.2021 19:10
3667

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հուշարձանների վրայից ջնջել բոլոր հայկական գրությունները: Այս մասին թվիթերում հայտնել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգել ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով», — գրել է Բալայանը։

Ալիևի կնոջ ու դստեր Հադրութ այցելության մասին հրապարակված տեսանյութերն ուսումնասիրելուց հետո լրատվամիջոցները նկատել էին, որ եկեղեցիներում արդեն խաչեր չկան։

Այսօր էլ տարածվեցին լուսանկարներ, որ ավերված է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին։

Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ:

hy.armradio.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40