Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության ամրապնդման հարցերը

07.04.2021 21:26
4489

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը հետևել են 2 երկրների բանակների ավտոմատացված կառավարման համակարգերի համատեղ աշխատանքին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը:

 «Շարունակվում են կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ: Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, որը առաքելության տարածք էր ժամանել ապրիլի 7-ին ՝ զորավարժությունների հերթական փուլին հետևելու համար, այցելել է դաշտային հրամանատարական կետեր, հետաքրքրվել է զորավարժությունների կազմակերպչական և ընթացիկ հարցերով: Պաշտպանության նախարարին ներկայացվել է մեր ստորաբաժանումների զինանոցում առկա ամենաժամանակակից մարտավարական և ռազմավարական հաղորդակցման սարքավորումները», - տեղեկացնում  է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարին զեկուցվել է, որ զորավարժությունների ընթացքում հաջողությամբ իրականացվում են կապի միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:

Հասանովը կապվել է ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հրետանային ուժերի և հատուկ նշանակության ջոկատների հրամանատարական կետերի հետ, ինչպես նաև ստուգել է կապի կայունությունն ու անխափանելիությունը:

Այնուհետև զորավարժությունների ընթացքում տեղակայված հրամանատարական կետում տեղի է ունեցել Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ուղիղ տեսակապի միջոցով հանդիպումը: «Տեսակապի ընթացքում նախարարները կարևորել են կապի զորքերի փոխազդեցության բարելավումը, կապի միասնական համակարգերի կազմակերպումը և զորքերի միջև ավտոմատացված կառավաումը, ինչպես նաև այս ոլորտում համատեղ գործողությունների շարունակումը: Պաշտպանության նախարարները բարձր են գնահատել նաև ադրբեջանական և թուրքական բանակների բոլոր տեսակի զորքերի փոխգործակցության բարելավումը, համատեղ օպերատիվ պլանների մշակումը, ստորաբաժանումների միջև մարտական փոխազդեցության աճը և այլ գործողություններ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Թուրքիայի և Ադրբեջանի կապի զորքերի համատեղ զորավարժությունները սկսվել են ապրիլի 6-ին և կավարտվեն ապրիլի 8-ին:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40