Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բջջային հեռախոսահամարով կեղծ լուրեր են տարածվում.ԱԱԾ

02.10.2020 10:28
1232

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝  ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված  097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։ ԱԱԾ մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ միաժամանակ, շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով  Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ:

«Բացի այդ, հիշյալ հեռախոսահամարից, ոչ գրագետ հայերենով, հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և Ազգային անվտանգության ծառայության անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։ Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում:

ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի․ Շաթիրյան

14.10.2026 20:52

Լավրովը ժամանել է Բաքու

14.10.2026 20:47

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա

14.10.2026 18:53

Գագիկ Գալֆայանը ճանաչվել է Կալիֆոռնիայի լավագույն ուսուցիչ

14.10.2026 16:01

«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է

14.10.2026 15:53

ՀՌՀ-ն սահմանեց Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

14.10.2026 15:27

Այսօր Արևմուտքի երկրները երկաթյա վարագույր տեղադրեցին իրենց շուրջ, ինչից այժմ տուժում են․ Վոլոդին

14.10.2026 15:08

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարին

14.10.2026 14:59

Նժդեհին նվիրված ցուցադրություն Սիսիանի պատմության թանգարանում

14.10.2026 14:47

Աղավնոյի հովիտ․Ծիծեռնավանք

14.10.2026 14:32

Պետք է անկլավներ և էքսկլավներ չլինեն․ Փաշինյան

14.10.2026 12:34

Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում հյուպատոսարանի մոտ անցկացվել են Ալիևի հասցեին կոշտ քննադատությամբ ակցիաներ

14.10.2026 10:28