Ադրբեջանի հատուկ ծառայությունները տարածում են ապրիլյան պատերազմի օրերին արված լուսանկարներ և տեսանյութեր

14.07.2020 17:30
1495

Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ֆոնին հակառակորդի կողմից փորձ է արվում սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերում առկա են մարդկային զոհեր։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի փոխանցմամբ՝ տարածած սուտն արժանահավատ դարձնելու նպատակով Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսել են հայերեն և ռուսերեն գրառումներին կցել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների լուսանկարներ, ինչպես նաև դիրքերում արված հին տեսանյութեր՝ դրանք ներկայացնելով իբրև թարմ նյութեր՝ արված Տավուշի մարզում։

«Այսկերպ ադրբեջանցի կեղծարարները փորձում են հայ օգտատերերի մեջ խուճապ առաջացնել, իսկ իրենց ներքին լսարանին համոզել, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն թաքցնում է իրական կորուստները։  

Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանօրինակ գրառումներ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության տարածմանը։ Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկությունները կարող եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին», մենք կստուգենք լուրի իսկությունն ու կհայտնենք ձեզ դրա մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40