Ադրբեջանի հետ համագործակցությունը մեր ազգային անվտանգության առաջնահերթություններից է․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական

17.11.2022 16:05
937

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ադրբեջանի էներգակիրների արտահանումը եվրոպական երկրներ կօգնի նրանց նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական մատակարարումներից։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական  Քերըն Դոնֆրիդը ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Մենք երկար ժամանակ հանդես ենք եկել էներգիայի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ: Եվ մենք տեսնում ենք, որ բոլոր երկրները, որոնք չափից դուրս կախված էին Ռուսաստանից, փնտրում են այլ աղբյուրներ: Այս համատեքստում Ադրբեջանը կարևոր դեր է խաղում: Ես կարծում եմ, որ նա կշարունակի խաղալ շատ կարևոր դեր»,- ասել է նա։

«Մենք ականատես ենք եղել Ադրբեջանից Եվրոպա նավթի և գազի մատակարարումների ծավալների ավելացմանը, քանի որ նա հեռանում է Ռուսաստանի մատակարարումներից»,- ասել է Դոնֆրիդը։

«Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մեր մտահոգությունները»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Սրան զուգահեռ Քերըն Դոնֆրիդը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն ամուր խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն՝ լուծելով հակամարտությունը, որը սկսվել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ և շարունակվել ավելի քան 30 տարի: 

Նա, պատասխանելով Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման վերաբերյալ սենատորների հարցերին, նաև նշել է, որ անվտանգության ոլորտում համագործակցությունն Ադրբեջանի հետ համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության առաջնահերթություններին։

https://araratnews.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40