Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի իրավական հիմքը ԽՍՀՄ դե յուրե նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են․ Փաշինյան

16.05.2024 12:12
848

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանի համար սկզբունքային էր, որպեսզի ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ  նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրվեն։

Այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ մենք ասում ենք, որ մենք սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն։ Սրա համար մենք նախ հղում էինք անում Ալմա-Աթայի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա ամրագրվեց, արձանագրվեց, ընդ որում՝ որպես սահմանազատման ողջ գործընթացի բազային սկզբունք։ Հիմա մենք նաև քարտեզների հղումն ունենք, և դրանք Խորհրդային Միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են»,-նշեց Փաշինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40