Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը չունի որևէ միջազգային իրավական հիմք․ Կարեն Անդրեասյան

18.02.2022 12:40
4357

Արդարդատության նախարար Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը չունի որևէ միջազգային իրավական հիմք։

«Միանշանակ է, որ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ քրեական գործը որևէ միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող: Արցախի ժողովուրդը ինքնապաշտպանություն է կազմակերպել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ: Իրավական հետապնդում իրականացնել ինքնապաշտպանության համար՝ անտրամաբանական է»,- նշեց Անդրեասյանը։

Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել է, որ Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքվի դատախազությունը Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40