Ադրբեջանի կողմից ՀՀ նախկին նախագահների նկատմամբ հետախուզում հայտարարելը որևէ հիմք չունի. անհիմն է ու ապօրինի. Գլխավոր դատախազություն

21.02.2022 20:43
3132

Ադրբեջանի կողմից պատերազմից հետո Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումներ և հետախուզումներ հայտարարելը որևէ հիմք չունի. դրանք անհիմն են ու ապօրինի, այս մասին Aysor.am-ին ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու և նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին Ադրբեջանի հայտարարությանը։

ՀՀ գլխավոր դատախազությունից վստահեցրեցին՝ Բաքվի կողմից միջազգային հետախուզումներ հայտարարելու հետ կապված դիմում են համապատասխան քայլերի։ 

«Դատախազությունն իրականացրել և իրականացնում է անհրաժեշտ բոլոր գործողությունները նմանատիպ տեղեկություններն ի հայտ գալուց հետո, որպեսզի ԱՊՀ-ի խողովակներով, միջազգային համագործակցության խողովակներով նման հարցումները, նման միջնորդությունները որևէ ընթացք չստանան»,- նշեցին դատախազությունից։

Նշենք, որ Հայաստանի նախկին երկու նախագահների գրասենյակներն արձագանքել են Ադրբեջանի հայտարարությանը։

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարել է. «Չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին. նա շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերը»։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն էլ արձագանքել է. «Չենք զարմանա, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40