Ադրբեջանի ցամաքային զորքերի ներուժը լրջագույնս վնասվել է, հույսը վարձկաններն են. ՊՆ ներկայացուցիչ

01.11.2020 22:40
5031

 Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի ներուժը լրջագույնս վնասվել են և հիմնական հույսը մնացել են վարձկանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք այսօր ցուցադրեցինք երկրորդ վարձկան ահաբեկչին, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և ինչպես է նա օգտագործվել Ադրբեջանի կողմից մեր դեմ: Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ դեռ բազում անակնկալներ կան, որքան էլ Թուրքիան և Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և օգտագործումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայկական կողմը  տիրապետում է տեղեկությունների այն մասին, թե որտեղ, որ տեղամասում և ինչպես են վարձկան ահաբեկիչները օգտագործվում և ինչ խնդիրներ են փորձում լուծել նրանց միջոցով:

«Պետք է ասել, որ նրանց միջոցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնականում հույսը մնացել են վարձկանները»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02