Ադրբեջանի ԶՈՒ-ն Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոմետրի վրա, մինչ ռազմական գործողությունները եղել է 11-12 կիլոմետրի վրա. ԳՇ պետ

16.09.2022 17:38
1505

Ռազմական գործողությունների անմիջապես սկզբից, հակառակորդի դեմ վարելով դիրքային մարտեր, ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները հետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հանդիպմանն այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Օրվա ընթացքում որոշ ուղղություններում, նաև հաշվի առնելով հակառակորդի ստորաբաժանումների գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր կորցրել ենք, որն էլ հիմք է հանդիսացել, որ հակառակորդը կարողանա իր հարյուրավոր ու ավելի մեծ քանակությամբ ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը:

Որոշ ուղղություններում մեր ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում, ինչպես Ջերմուկի ուղղությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան, արևելյան մյուս ուղղություններում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր: Այն, ինչ ներկայացրել եմ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի մխրճման մասով՝ սկսել է սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը և շարունակվել մինչև հրադադարի ռեժիմի հաստատումը: Ջերմուկ քաղաքից մինչև սահման ռազմական գործողություններից առաջ հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ, իսկ ներկայումս հակառակորդը 4.5 կմ հեռավորության վրա է»,- ասել է Ասրյանը:

shantnews.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24