Ադրբեջանից Նախիջեւան միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանով, այնպես էլ Հայաստանով. թուրք նախարար

14.10.2024 14:07
697

Ադրբեջանի արեւելյան շրջաններից Նախիջեւան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով, Kanal7-ի հարցազրույցում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով, որ առաջինի դեպքում խոսքը 61 կիլոմետր երկարությամբ երթուղու, երկրորդի դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի մասին է։

«Զանգեզուրի միջանցքը» այլընտրանք է կամ Բաքու-Թբիլիսի-Կարս գծի միջանցք, որը կավելացնի նրա թողունակությունը։ Նախագիծը կհատի Կասպից ծովը, Ադրբեջանից Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջեւան, Դիլուջա, Իգդիր, Կարս։ Ադրբեջանական կողմի կարեւոր կողմերը կառուցված են, կսկսվեն Նախիջեւանի կողմում գոյություն ունեցող գծի վերականգնողական աշխատանքները, մենք իրականացրել ենք մրցույթներ 224 կիլոմետրի համար թուրքական կողմում, հետո կանցնենք կառուցմանը»,- ասել է Թուրքիայի ներկայացուցիչը։

 «Այն կանցնի Իրանով կամ Հայաստանով. այդ բանակցությունները կողմերի հետ ուղիղ վարում է Ադրբեջանը։ Սկզբում Իրանի պարագայում ձեռք է բերվել որոշ առաջընթաց, իսկ վերջին օրերին նկատվում է զարգացում հայկական կողմի հետ կապված, որը պարզ կդառնա առաջիկա օրերին»,- ընդգծել է Ուրալօղլուն։

Նախարարի խոսքով՝ առաջիկայում նրանք կմիանան թյուրքական աշխարհին ամենակարճ միջանցքով, որը կանցնի Ադրբեջանով։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01