Ադրբեջանն ապրիլից զորամիավորումներ է կուտակել շփման գծում, որոնք հետ չի քաշել. Դավիթ Բաբայան

08.06.2018 21:42
1414

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ապրիլից սկսած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում զորամիավորումներ է կուտակել, որոնք մինչ այս պահը հետ չի քաշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը կուտակումներ է կատարել շփման գծի տարբեր հատվածներում: Այսինքն, այնտեղ տեղափոխել է զորամիավորումներ, որոնք երբեք այդտեղ չեն եղել և հետ չի քաշել այդ զորամիավորումները»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ կան մարդիկ, ովքեր փորձում են այդ ամենը ներկայացնել որպես ներքաղաքական խնդիրներից շեղելու համար արվող հայտարարություններ: «Մենք սա չենք ասում քաղաքական ենթատեքստում շահարկումներ անելու համար: Մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, որ այս հարցերը փորձում են ներկայացնել որպես ներքաղաքական խնդիրներից շեղելու համար արվող հայտարարություն, բայց դա այդպես չէ: Անկախ ամեն ինչից` մենք պետք է ասենք, որ այդպիսին է իրավիճակը»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Հարցին` Ադրբեջանն այդ քայլով ի՞նչ նպատակ է հետապնդում, Դավիթ Բաբայանն ընդգծեց,որ նպատակները կարող են տարբեր լինել, սակայն խնդիրը նրա մեջ է, որ հակառակորդը փորձում է  ինչ-որ լարվածություն պահպանել սահմանների երկայնքով: «Եվ որքան մենք պատրաստ լինենք, որքան համախմբված լինենք, այնքան ավելի քիչ է լինելու պատերազմական կամ ահաբեկչական այլ գործողությունների հավանականությունը: Մենք միշտ պիտի պատրաստ լինենք»,- նշեց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ պաշտպանության բանակը պատասխան գործողություններ իրականացնում է:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40