Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ: Այս մասին հայտարարել է արտադրող «Լեոնարդո» ընկերությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ինքնաթիռը նախատեսված է ռազմական տրանսպորտային առաքելությունների, հետևակի վայրէջքի, զորքերի մարտավարական աջակցության, հատուկ նշանակության ուժերի գործողությունների, մարդասիրական օգնության և աղետների հետևանքով օգնության համար։
lurer.com