Ադրբեջանի Միլի մեջլիսի արտահերթ նստաշրջանի շրջանակում օկուպացված հայկական Շուշիում տեղի կունենա խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստ։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, հունիսի 11-ին Շուշիում տեղի կունենա խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստ ագրարային քաղաքականության եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։