Ադրբեջանցի զինվորները պղծել են Արցախի Մատաղիսի Սբ Եղիշե եկեղեցին․ ՀՀ ՄԻՊ- ը կդիմի միջազգային կառույցներին

28.03.2021 11:45
1334

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները վանդալիզմի ենթարկում Արցախի Մատաղիսի 19-րդ դարի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին։

«Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով եկեղեցին դիտավորյալ անարգելը ու ակնհայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է Թաթոյանը։

Նա հայտնել է, որ տեսանյութում նրանք մինչև եկեղեցի մուտք գործելը ասում են հետևյալը. «Եկեք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի-խմբ.) եկեղեցի, որտեղ ես արդեն նամազ եմ արել»։ 

Եկեղեցի մուտք գործելուց հետո էլ ասել են. «Սա հայերինն է, այստեղ ամեն ինչ հայերինն է, պոկել ենք»։

«Ակնհայտ է, որ սա թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Արդբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը: 

Սույն դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնելու է միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:

Արման Թաթոյանը գրառմանը կից նաև շնորհակալություն է հայտնել Վահրամ ավագ քահանա Մելիքյանին` եկեղեցին նույնացնելու հարցում աջակցելու համար, ինչպես նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Մելքոնյանին՝ ճշգրիտ թարգմանության հարցում աջակցելու համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40