Ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հատուկ միջազգային պայմանագիր պետք չէ, քանզի այլևս խոչընդոտ չկա․ Դանիելյան

15.09.2025 11:26
484

Վաշինգտոնյան համաձայնագիրը ի սկզբանե սխալ օրակարգով է դարձել հանրային քննարկման նյութ, ինչին, ցավոք, տրվում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը: «Խաղաղություն ենք բերել» խոսույթին հակադարձելն իմաստազուրկ է: Այս մասին գրել է Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր  Գևորգ Դանիելյանը։

«Հարկ է համալիր քննարկել այդ ծրագրի անխուսափելի հետևանքները, որոնցից էականն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ստանում է հրաշալի հնարավորություն՝ առանց մեկ փամփուշտի զավթել երկրի տարածքները, սկզբում Սյունիքի բնակավայրերը (ինչը մասամբ իրականացվել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի զավթմամբ), այնուհետև ցանկացած այլ տարածք բնակեցնելու միջոցով: Իսկ դրա համար ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հատուկ միջազգային պայմանագիր պետք չէ, քանզի այլևս որևէ էական խոչընդոտ չկա, ինչպես և չկար Նախիջևանում խոհրդային տարիներին, երբ ոմանք զուտ զգացմունքային հարթությամբ արտաբերում են՝ թե «տարիներով միմյանց հետ հաշտ ապրել ենք», բայց մոռանում են, որ այդ հաշտ ապրելն ավարտվել է լիակատար հայաթափությամբ:

Պատերազմ մղում են կոնկրետ ակնկալիքով, սակայն եթե դա անարգել հասանելի է, ապա պատերազմի իմաստը ո՞րն է: Խաղաղության մասին խոսելը զուտ զիջումներն արդարացնելու բանաձև է, ինչը նախատեսված է երևույթների մեջ չխորացող հանրության համար:

Երբ ժամանակին քննարկվում էր Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին հարցը, դեռ ողջամտությունը թույլ էր տալիս բարձրաձայնելու դրա արդյունքում երկրի առնվազն տնտեսությունը և ժողովրդագրական կազմն անվտանգ դարձնելու հարցերը, որոնք, ցավոք, արդեն մոռացության են մատնվել, օրակարգն արդեն այլ է՝ «պատերազմ, թե խաղաղություն» հանրամատչելի կիսաթեզով ....»,- գրել է Գ.Դանիելյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40