Ադրբեջանցիներին չեն հետաքրքրում հանքավայրերը, իրենք ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախը. Սերժ Սարգսյան

14.12.2022 19:49
936

Կառավարության շենքի մոտ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ անցկացվում է հանրահավաք՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ ու ի աջակցություն արցախահայությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մասնակիցները նշում են, որ արցախահայերը ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին, ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց և ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորում է:

ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ ակնհայտ է, ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ոչ հանքավայրերը, ոչ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը: «Իրենք ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախը, արցախցիներին, բայց ես վստահ եմ՝ դա նրանց չի հաջողվելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախկին նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները դժվարություններին ու արհավիրքներին դիմակայելու բացառիկ կամք են ցուցաբերել:

«Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական: Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից»,-ասաց նա:

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ միակ խնդիրը Լաչինի միջանցքը բացելը չէ,  խնդիրը նաև այն է, որ հակամարդկային ճնշումների միջոցով Հայաստանին և Արցախին ներկայացվել է նոր վերջնագիր:

«Ադրբեջանը այսօր հստակ գնում է Արցախը հայաթափելու և մաս-մաս խլելու ճանապարհով: Շատ ենք խոսում միջազգային հանրության սպասելիքների մասին, ուզում եմ, որ Հարավային Կովկասում հավակնություն ունեցող բոլոր երկրները ու միջազգային կառույցները հասկանան, որ այսօր միայն իրենց հեղինակազրկման խնդիրը չէ: Այսօր է որոշվում նաև իրենց մեր տարածաշրջանում ազդեցություն ունենալ, թե չունենալու խնդիրը: Դերակատարներն այսօր պետք է իմանան, որ հայ ժողովրդի համար այս կարևոր փուլում պետք է օգտագործեն իր հնարավորությունները, որոնք կարող են Ադրբեջանին զսպել, ճնշել և այս ամենից հետ կանգնեցնեն»,-  հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Աբրահամյանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40