Ադրբեջանում այն ​​կոչվում է «Զանգեզուրի միջանցք», ես օգտագործում եմ «Մեղրիի երթուղի» ձևակերպումը. ՌԴ ԱԳ փոխնախարար

09.10.2023 14:12
904

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԲԿ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում  տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ խոսելով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «Մեղրիի երթուղու» մասին:

Լրագրողի ճշտող հարցին առ այն, թե արդյոք խոսքը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) մասին է, Գալուզինը պատասխանել է.«Ի վերջո, խոսքը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին է, ուստի ես ինձ թույլ եմ տվել օգտագործել «Մեղրիի երթուղու» (չակերտները՝ Tert.am) ձևակերպումը։ Այո, Ադրբեջանում այն կոչվում է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am)... Մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին համաձայնության գալ։ Մենք կարծում ենք, որ այս համաձայնությունը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար։ Դա կնպաստի Անդրկովկասի բոլոր պետությունների տնտեսական զարգացմանը, քանի որ այս դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ տրանսպորտային և լոգիստիկ հանգույց, ամրապնդել և ընդլայնել իր տրանսպորտային կապերը Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Ադրբեջանը հնարավորություն կունենա անխափան ռիթմիկ տրանսպորտային կապեր ունենալ երկրի երկու հատվածների միջև։ Իսկ Անդրկովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի ապագայի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հիմքերի ամրապնդմանը։ Այսպիսով, մենք հաստատակամ ենք շարունակելու խթանել այդ խորհրդակցությունները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40