Ադրբեջանում ջղաձգվել են. Բաքուն արձագանքել է Մակրոնի երեկվա հայտարարություններին

22.02.2024 15:52
742

Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը, ջղաձգված երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած արարողություններից և դրա շրջանակում հնչած հայտարարություններից, հայտարարել է, թե ևս մեկ անգամ ասում են, որ տարածաշրջանում «նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տա»։

Փարիզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել էր, որ Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում։

«Կշարունակենք աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։ Պրահայում հանդիպման ժամանակ վերահաստատեցիք Ձեր հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրին, անհրաժեշտ է, որ Ֆրանսիան փարատի երկիմաստությունը»,- նկատել էր Մակրոնը՝ հավելելով. «Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին»:

Ֆրանսիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Փարիզը տվել է իր համաձայնությունը Հայաստան պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի այդ ոլորտում համագործակցությունը պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևէ էսկալացիա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40