Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները

23.10.2023 12:50
701

Ադրբեջանում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ զորավարժություններում ներգրավված է երկու երկրների տարբեր տիպի զորքերի ընդհանուր առմամբ մինչև 3000 անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային միջոց, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային սարքավորում, ինժեներական սարքավորումներ և նավակներ։ Վարժանքներն անցկացվում են Բաքվում, Նախիջևանում, ինչպես նաև՝ Արցախի գրավյալ տարածքներում։ ««Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժություններում հիմնական շեշտը դրված է զորքերի փոխազդեցության մարտական ​​համախմբվածության ապահովման, հրամանատարության և կառավարման կատարելագործման, փորձի փոխանակման և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100 ամյակին։

© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40