Ադրբեջանը ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբյուրը. Monument Watch

30.07.2024 22:26
696

Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբյուրը : Հուշաղբյուրը նվիրված էր Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկներ Վարդան և Վահան Ղարիբյանների հիշատակին: Ահազանգում է Monument Watch-ը:

Համաձայն Վարդան և Վահան Ղարիբյանների եղբոր՝ Գևորգ Ղարիբյանի բանավոր վկայության՝ հուշաղբյուրը կանգնեցվել էր եղբայրների հոր և  նրանց մարտական ընկերների կողմից (նկ. 2): Հուշաղբյուրի ճարտարապետը և զարդաքանդակների հեղինակն է Էդիկ Գյուլնազարյանը: Այն կառուցվել է 1994-1995 թվականներին:

Հուշաղբյուրը երեսպատված էր բազալտե սալերով, ուներ երկու խորշեր: Խորշերի մոտ ամրացված էին հուշատախտակներ, որոնցից մեկի վրա նշված էր, թե ում է նվիրված հուշաղբյուրը (նկ. 3), իսկ մյուսի վրա՝ եղբայրների մարտական ընկերների անուննենրն էին (նկ. 4): Հուշաղբյուրի կենտրոնը կամարաձև է, կամարի ներքո փորագրված էին պատմիչ Եղիշեի հայտնի տողերը. ‹‹Մահ իմացեալ անմահություն է, մահ ոչ իմացեալ՝ մահ  է››: Կամարի ներսում տեղադրված էր ոճավորված խաչապատկեր, որի երկու կողմերում բուսաերկրաչափական արված էին զարդեր: Դրանցից ներքև ոճավորված վարդյակներ էին, որոնցից էլ դուրս էր գալիս ջուրը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08