Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը

30.09.2026 10:19
220

Ադրբեջանը բողոքարկել է Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ մայոր Թորոյանի գործով 2026թ. հունիսի 18-ին կայացրած վճիռը։ Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ նման քայլն ակնկալելի էր, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ հիմքերով է Ադրբեջանը դիմել ՄԻԵԴ-ի Մեծ պալատ։

«Բողոքը դեռ չենք ստացել։ Բողոքարկման հաջողության հավանականությունը ցածր է, 5-6 տոկոս` ըստ վիճակագրության»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արա Ղազարյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս փուլում առավել կարևոր է հասկանալ, թե Ադրբեջանն ինչ հարց է բարձրացրել բողոքում։ ՄԻԵԴ-ի Մեծ պալատ բողոք ներկայացնելիս հնարավոր չէ պարզապես վիճարկել գործի փաստերը։ Բողոքը կարող է վերաբերել իրավական հարցի, մասնավորապես՝ Կոնվենցիայի որևէ դրույթի մեկնաբանությանը կամ այնպիսի հարցի, որն ունի ընդհանուր՝ համաեվրոպական նշանակություն։

Արա Ղազարյանը կարծում է, որ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, վիճարկում է ՄԻԵԴ-ի կողմից այս գործով կիրառված արտատարածքային իրավազորության հիմքը։

Դեպքերը տեղի էին ունեցել Թալիշ գյուղի հայկական դիրքերի թիկունքում։ Այդ տարածքի մեծ մասը գտնվում էր Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ, սակայն ադրբեջանական դիվերսիոն խումբը ժամանակավորապես ներթափանցել էր թիկունք և այնտեղ իրականացրել ռազմական հանցագործություններ։

ՄԻԵԴ-ը կիրառել է այն մոտեցումը, ըստ որի՝ զինված ուժերի կողմից տարածքի նկատմամբ վերահսկողության բացակայության պայմաններում հակառակորդի առանձին ստորաբաժանումների կամ զինվորների անհատական գործողությունները թիկունքում նույնպես կարող են վերագրվել հակառակորդի զինված ուժերին՝ այդ ամենը գնահատելով որոշակի հավանականությամբ (element of proximity) ։

Արա Ղազարյանի կարծիքով՝ հենց այս մոտեցումը կարող է դառնալ Ադրբեջանի բողոքի հիմնական առարկան։ 

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը 2026թ. հունիսի 18-ին հայ զինծառայողին սպանելու և խոշտանգելու, ընտանիքի անդամներին տառապանք պատճառելու գործով Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել: Արձանագրվել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խախտել է զինծառայողի կյանքի, խոշտանգումների արգելքի իրավունքը: Բացի այդ, տառապանք է պատճառվել ընտանիքի անդամներին: ՄԻԵԴ-ի վճռով՝ Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում հայ զինծառայողի ընտանիքին պետք է վճարի 90 000 եվրո՝ իրավունքների խախտման համար և 14 210 եվրո՝ դատական ծախսերի համար:

Դիմումատուները զինծառայող Հ.Թ.-ի (ՄԻԵԴ վճռում անունները չեն նշվել իրենց իսկ խնդրանքով) ծնողներն ու քույրն են: Նրանց շահերը դատարանում պաշտպանել են փաստաբան Արա Ղազարյանը, իրավապաշտպաններ Հայկուհի Հարությունյանը, Արաքս Մելքոնյանը և Արտակ Զեյնալյանը։

2016թ. ապրիլի 2-ին, կեսօրին, Հ.Թ.-ն և վարորդ Հ.Ղ.-ն դուրս են եկել զորամասից, որպեսզի զինամթերք մատակարարեն Թալիշ գյուղից մոտ 2 կմ հյուսիս գտնվող մեկ այլ ռազմական հրամանատարական կետի։

ԼՂՀ իշխանությունների կողմից 2016թ. ապրիլի 5-ին կազմված հանցագործության վայրի զննության արձանագրությունում գրանցվել է, որ բեռնատարը, որով նրանք գնում էին, դարանակալվել է և ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից հրազենային հարձակման Թալիշից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Բեռնատարի բոլոր անվադողերը եղել են ծակված, իսկ ձախ դռան վրա եղել են կրակոցների, ավտոմեքենայի ներսում՝ արյան հետքեր։

Հ.Ղ.-ի դին հայտնաբերվել է Արցախի պաշտպանական բանակի զինծառայողների կողմից 2016թ. ապրիլի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ մեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա։ Նրան գտել են գլխատված, իսկ գլուխը բացակայում էր։ Արցախի գլխավոր դատախազը քրեական վարույթ է սկսել Հ.Ղ.-ի գլխատման վերաբերյալ։ 

Իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ Հ.Ղ.-ի գլուխը կտրվել է հետմահու: Նա մահացել է հրազենային վերքերից։

Հ.Թ-ն ծանր վիրավորվել է դարանակալման ժամանակ։ Դեպքի առթիվ հարուցված քրեական հետաքննության ընթացքում հեռահաղորդակցության ծառայությունների մատակարարի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 11:25-ին, նա իր հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել ծառայակից ըներոջը. «Նրանք կրակեցին ինձ վրա» բովանդակությամբ:

Սպանված զինծառայողների ընտանիքի անդամները, դիմելով Եվրոպական դատարան, պնդել են, որ Հ.Թ.-ն նախ դուրս է բերվել բեռնատարից, ապա սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Նրանք նաև կտրել են Հ. Թ-ի ձեռքերն ու գլուխը: Նրա մարմինը հայտնաբերվել է հայկական զինված ուժերի կողմից հաջորդ առավոտյան՝ 2016թ. ապրիլի 3-ին՝ բեռնատարից մոտ 30 մ հեռավորության վրա, Թալիշ գյուղի ուղղությամբ գտնվող կիրճի մոտ:

ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմողների պնդումները Հ.Թ.-ի խոշտանգման ու ապօրինի սպանության մասին, և այդ պնդումները հաստատող ապացույցները հավաստի են: Ադրբեջանը դիմողների պնդումները հերքող «կենսունակ հակափաստարկներ» չի ներկայացրել: Պարզաբանումներ չեն ներկայացվել նաև սոցիալական հարթակներում գլխատված հայ զինվորի մարմնի մասերի ցուցադրման առնչությամբ:

Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի

01.10.2026 12:30

1254 նամակ՝ Բաքվում պահվող հայ գերիներին․ Բեգլարյանը դրանք փոխանցում է կառավարությանը

01.10.2026 12:27

Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջարկները

01.10.2026 12:24

30 сентября на площадке Ереванского государственного русского драматического театра имени К.С.Станиславского торжественно открылись Дни духовной культуры России

01.10.2026 12:00

«Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը»․ համերգային ծրագիր՝ Մեղրիում

01.10.2026 11:33

Ինձ մեղադրում են, որ 1988թ.-ին ինչ-որ կոմիտեում պատերազմի մասին որոշումներ ընդունելու մեջ, երբ ես 1988թ.-ին 10-րդ դասարանում եմ եղել. Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

01.10.2026 11:09

Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է

01.10.2026 10:36

«Սյունյաց երկիրը» 23 տարեկան է

01.10.2026 00:07

Կապանը կունենա եւս մեկ ներկայանալի թանգարան

30.09.2026 22:35

Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

30.09.2026 20:38

Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ով

30.09.2026 17:12

Սկեսուրը պարբերաբար նվաստացրել է հարսին, վերջինս անասնագոմում ինքնասպան է եղել

30.09.2026 16:52