Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ Պետդումայի պատգամավորի հայտարարությունների պատճառով

21.04.2023 16:54
1055

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ՝ կապված ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևի հայտարարությունների հետ:

Ինչպես հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները, դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ РУСАРМИНФО լրատվական գործակալության եթերում պատգամավորի արտահայտությունները գնահատվել են որպես «անընդունելի, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը», գրում է  Armenia Today-ը:

Բաքուն համոզմունք է հայտնել, որ «ՌԴ իշխող կուսակցության ներկայացուցչի նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա, որը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։

Ավելի վաղ պարբերականին տված հարցազրույցում Մատվեյչևը, մասնավորապես, հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակմամբ և «ամեն ինչ անում են այն հետագայում հրահրելու համար»:

https://artsakhpress.am/
 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01