Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ

24.01.2024 19:07
794

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը կառույցի հետ՝  հայտարարելով, իբրև   Բաքվի նկատմամբ «երկակի ստանդարտների» քաղաքականություն է վարվում, և համագործակցությունը դադարեցնելու որոշումը կապված է դրա  հետ անհամաձայնությամբ:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը։ Հայտարարությունում ադրբեջանական կողմը ԵԽԽՎ-ին մեղադրել է «Հայաստանին պատասխանատվության չենթարկելու» և Ադրբեջանին «անհիմն մեղադրելու», «շովինիզմի», «երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ։

«ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունը մենք համարում ենք այս արատավոր արշավի մի մաս»,- նշել է ադրբեջանական կողմը։

«ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում՝ մինչև հետագա ծանուցում»,- հայտարարել է Ադրբեջանը։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40