ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴՐԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

14.03.2023 11:16
1063

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, թե «ադրբեջանական բանակն անհրաժեշտ վճռական քայլեր կձեռնարկի` կանխելու ցանկացած տիպի սադրանք»:
Վերջինս նաև նշել է, որ տեսադիտարկման համակարգերը ֆիքսել են Արցախի պաշտպանական համակարգի մատակարարումների, ինչպես նաև` մարդկային ուժի` ՀՀ-ից Արցախ շարժեր, որոնց ուղղությամբ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

Սրան զուգահետ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան ողողված է «փորձագետ-քաղաքագետների», դուրսգրված գործիչների հարցազրույցներով, գրառում-հայտարարություններով, ինչպես նաև` տեսախցիկի ֆիքսված կադրերով, որտեղ նույնիսկ պարզ չէ, թե ինչ մեքենաներ են և ուր են շարժվում:
Այս ամենը նվազագույնը սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն է, որը որպես կանոն Ադրբեջանն անում է որևէ գործողությունից առաջ:

Չի բացառվում, որ բանը սադրանքի կամ հարձակման չբերի, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան նախապատրաստվում է:

Ինչ վերաբերվում է ՀՀ-ից մարդկային ուժի կամ տեխնիկայի Արցախ տեղափոխությունների դրվագին, ապա ՀՀ իշխանությունը պատերազմից հետո զորակոչ դեպի Արցախ չի ուղարկում, իսկ սպառազինություն նույնիսկ ՀՀ-ի համար բավարար չափով չի ապահովում, ուր մնաց Արցախ տեղափոխի:

Սրա մասին շատ լավ գիտեն տարածաշրջանի հիմնական երկրները, անկասկած տեսնում են, որ Ադրբեջանը ագրեսիայի նախապատրաստություն է տեսնում, սակայն նրան կանգնեցնելու բավարար ջանքեր չեն ձեռնարկում»:

https://hraparak.am/

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40