«Ադրբեջանը երկարաժամկետ կամ կարճաժամկետ առումով ագրեսիվ ծրագրեր ունի»․ Տաթևիկ Հայրապետյան

06.06.2025 11:15
581

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Ադրբեջանն այսօր «արևմտյան ադրբեջան» զավթողական կոնցեպտը ներառել է հանրակրթական դպրոցներում, և ադրբեջանցի երեխաները մեծանում են՝ սովորելով, որ իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանն իրենց «պատմական հողն» է, ապա այսպես թե այնպես իրենք երկարաժամկետ կամ կարճաժամկետ առումով ագրեսիվ ծրագրեր ունեն։ Հիմա, եթե մենք այդ ամենը չենք ուզում տեսնել, դրանից իրողությունը չի փոխվում։ Այդ իրողությունն ահագնանում է, ավելի վտանգավոր է դառնում։  Եթե ժամանակին արձագանքեինք, հնարավոր էր կանխել։ Օրինակ՝ եթե 2,5 տարի աշխատեին ու ճիշտ գնահատականներ հնչեցնեին, այսօր կարող է Ալիևն ընդհանրապես ռիսկ չաներ այդ տերմինն օգտագործել։ Բայց ոչինչ չեն արել, հիմա էլ փորձում են արդարացնել Ադրբեջանի քայլերը, ասել՝ սովորեք, որ այդպես պետք է կոչեն Հայաստանի տարածքը։ Արդեն այդպիսի հայտարարություններ են անում Հայաստանի պաշտոնյաները։

     Իսկ առհասարակ պատերազմը կանխելու պատմականորեն ապացուցված լավագույն ձեւը պատերազմին պատրաստ լինելն է, որ քո հակառակորդը ցանկացած իրավիճակում հասկանա, որ քեզ հետ խոսելը, բանակցելն ու պայմանավորվելն ավելի գերադասելի ու ձեռնտու է, քան պատերազմելը։ Երբ ինքը դա հասկանում է, մշտապես գտնվում է շատ ավելի վերահսկելի իրավիճակում»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40