Ադրբեջանը խորքից ուժեր է տեղաշարժում դեպի շփման գիծ. Բաբայան

14.06.2018 13:10
1558

Ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ սահմանամերձ շրջաններում տեղակայելով ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի խորքերում։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Ըստ Բաբայանի, 2016 թվականի ապրիլից նման բան չէր նկատվել։

«Ազատություն». - Պարոն Բաբայան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ վերջին օրերին Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր եւ կուտակումներ։ Ի՞նչ է տեղի ունենում, արդյո՞ք սա խոսում է հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին։

Բաբայան. - Գիտեք, ապրիլ ամսից նրանք կուտակումներ են իրականացրել սահմանի գրեթե ողջ երկայնքով եւ տեղակայել են սահմանամերձ շրջաններում ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության խորքերում։ Իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում ընդհանրապես ակտիվացել է տեղաշարժն այդ ստորաբաժանումների։ Իհարկե, Արցախի Պաշտպանության բանակն ամեն ինչ անում է, համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ հավասարակշռվածությունը պահպանելու, ռազմավարական նախաձեռնողականությունը մեր ձեռքերում պահելու ուղղությամբ։

«Ազատություն». - Ի՞նչ ստորաբաժանումների մասին է խոսքը։Բաբայան. - Տարբեր ստորաբաժանումներ, որոնց տեղակայման վայրը գտնվում է, ասենք, Բաքվում, Շեմախիում, տարբեր այլ տեղեր, այսինքն՝ Ադրբեջանի խորքում, որոնք տեղակայված չեն սահմանամերձ շրջաններում, եւ 2016 թվականի ապրիլ ամսից նման բան չէր նկատվել։«Ազատություն». - Այդ ակտիվացումն էլի խորքո՞ւմ է նկատվում, թե՞ արդեն շփման գծում։

Բաբայան. - Չէ, խորքից ստորաբաժանումները բերել են առաջնագծի մոտ։

«Ազատություն». - Վերջին օրերի այդ ակտիվացման մասին որ խոսեցիք, սահմանի երկայնքո՞վ է այդ ակտիվացումը տեղի ունենում։

Բաբայան. - Որոշ հատվածներում. բնական է, լեռնային հատվածներում դա այնքան չէ, ավելի շուտ արեւելյան շրջաններում է, որտեղ ռելիեֆը տափաստանային է։Նշենք՝ հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ ,վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաեւ հակառակորդի զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ»:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն աչալրջորեն հետեւում են հակառակորդի գործողություններին եւ ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր», - ասված էր հաղորդագրությունում:

azatutyun.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01