Ադրբեջանը պատրաստ է իր տարածքով թույլատրել նաև ռուսական ապրանքների մուտքը Հայաստան. Օվերչուկ

26.10.2025 17:25
614

Ադրբեջանը պատրաստ է ռուսական ապրանքները հասցնել Հայաստան, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց ադրբեջանական երկաթուղիներով ռուսական ապրանքները Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու հնարավորությունը։ Այս առումով մենք նույնպես շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել։ Ներկայումս «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը։ Միաժամանակ, մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել գյուղատնտեսության նախարարությանը՝ այս նոր լոգիստիկ երթուղին մշակելու համար», – լրագրողներին ասել է Օվերչուկը։

Նա նաև նշել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի ադրբեջանական հատվածի կառուցման գործում Ադրբեջանի առաջընթացը հստակ տեսանելի է։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է թույլատրել ղազախական բեռների, մասնավորապես՝ հացահատիկի, մուտքը Հայաստան։

aysor.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01