Ադրբեջանը պայմանավորվել է Google հետ և համատեղ որոշել, թե մենք մեր երկրի ներսում, որ ճանապարհներով կարող ենք երթևեկել․ Գեղամ Նազարյան

16.08.2021 14:14
1063

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում գործող վարչախմբի անգործության, թուլակամության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պատճառներով Ադրբեջանն ավելի ու ավելի ցինիկ ու ագրեսիվ է դառնում։

Գործը հասել է այնտեղ, որ Ադրբեջանը պայմանավորվել է Google հետ և համատեղ որոշել, թե մենք մեր երկրի ներսում, որ ճանապարհներով կարող ենք երթևեկել, իսկ որով՝ ոչ։
Տեղադրում եմ երկու քարտեզ։ Մեկով Google map-ը ցույց է տալիս, թե ինչպես պետք է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից հասնենք նույն մարզի Բաղանիս գյուղ, իսկ մյուսում պատկերում է, թե Աչաջրից ինչպես կարող ենք հասնել Տավուշի Կիրանց գյուղ։

Սա Ադրբեջանի ու Գուգլի համատեղ հանցագործությունն է մեր պետության հանդեպ, որը չէր լինի, եթե մենք իրական իշխանություն ունենայինք։
Հատուկ լրատվամիջոցների համար շեշտում եմ, որ սա չի նշանակում, որ արդեն իսկ կայացել է, այսպես կոչված, անկլավների փոխանակման համաձայնությունը։ Սա Ադրբեջանի ցինիզմի եւ հանցագործության դրսեւորում է։

Google map-ի քարտեզով, այսպես կոչված GPS-ով Հայաստանի սահմաններն աղճատված են։ Այն ոչ մի աղերս չունի անգամ Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած սահմանների հետ։ Սահմանագիծը Գուգլը տեղափոխել է մի աննշան արեւմուտք, որի հետեւանքով հսկայական տարածքներ հայտնվում են Ադրբեջանի կազմում, այդ թվում եւ իմ հայրենի գյուղի՝ Կիրանցի կամուրջը, հորեղբորս տունը, որոնք երբեք Խորհրդային Ադրբեջանի տարածքում չեն եղել։

Վարչախմբի անգործությունից օգտվելով Ադրբեջանը նոր հանցանքի է գնացել՝ հանցակից դարձնելով նաեւ Գուգլին։ Ի դեպ, հենց այս աղճատված սահմաններով էլ Սյունիքում բանավոր պայմանավորվածությամբ՝ GPS-ով սահմաններ են որոշել ու որոշում։

Վարչախմբից պահանջում եմ հանդես գալ պարզավանումով եւ պահանջում եմ վայրկյան առաջ Գուգլի սեփականատերորից պարզել, թե ինչ հիմքով են սահմանն աղճատել, ապա Ադրբեջանի պահանջով մեզ պարտադրում այս կամ այն երթուղին՝ հսկայական վնաս հասցնելով նաեւ զբոսաշրջությանը եւ տնտեսության այլ ճյուղերին, միաժամանակ խուճապ առաջացնելով բնակչության շրջանում։ Google-ը պարտավոր է վայրկյան առաջ ուղղել սխալը եւ վերջ տալ Ադրբեջանի քմահաճույքների կատարմանը»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40