ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՀԻՆ ՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.02.2024 16:43
1093

Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը։ Ամենօրյա պարբերականությամբ ադրբեջանական վանդալիզմի տասնյակ փաստեր ենք արձանագրում։ Համացանցում հրապարակված հերթական տեսանյութից հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը։ Տեղեկությունը հայտնում են «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջում։

2020թ. սեպտեմբերի 27-ի թուրքադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմից ու 2023 թ. Արցախի ամբողջական հայաթափումից հետ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության թիրախում են հայտնվել Շուշիի պատմական գերեզմանոցները, Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերի բազմաթիվ գերեզմանոցներ, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի գերեզմանոցը, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը և այլն։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22