Ադրբեջանը թիրախի տակ է առել Հայաստանի սահմանամերձ գյուղերը. օմբուդսմեն

16.11.2018 12:04
1202

Օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է, որ կրակոցների հետևանքով բազմաթիվ ավտոմեքենաներ, տներ, խանութներ և դպրոցներ են վնասվել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Տավուշի մարզի այն գյուղերում, որոնք գնդակոծել է Ադրբեջանը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Աշխատանքների համար հիմք են հանդիսացել մամուլի հրապարակումները, պաշտոնական հաղորդագրությունները, ինչպես նաև բազմաթիվ ահազանգերը, որոնք ստացել է օմբուդսմենի գրասենյակը։ Թաթոյանի խոսքով` սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրներն անմիջականորեն կապված են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքի հետ։

Փաստահավաք աշխատանքներն իրականացվել են սեպտեմբերին։ Զեկույցի նախապատրաստման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների, կանանց, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքներին։

«Մենք զրուցել ենք բնակիչների, գյուղապետների, դպրոցների և մանկապարտեզների ղեկավարների հետ», – ասաց նա։

Աշխատանքի արդյունքում անգլերեն զեկույց են կազմել։ Օմբուդսմենն այդ զեկույցը ներկայացնելու է միջազգային համապատասխան կառույցներին։ Նա նշեց, որ Ադրբեջանը գնդակոծում է քաղաքացիական բնակչության ակտիվ գործունեության ժամերին, կրակոցներ են արձակվում դպրոցների, մանկապարտեզների ուղղությամբ։ Նման ինտենսիվության պայմաններում կյանքի, անվտանգության և ունեցվածքի նկատմամբ սպառնալիքի մակարդակն աճում է մի քանի անգամ։

Օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է, որ կրակոցների հետևանքով բազմաթիվ ավտոմեքենաներ, տներ, խանութներ և դպրոցներ են վնասվել։ Մարդու իրավունքների պաշտպանի մոնիթորինգային խումբն այցելել է Կոթի, Բաղանիս, Չինարի գյուղեր և մի շարք այլ բնակավայրեր։

Թաթոյանի խոսքով` նպատակը խաղաղ քաղաքացիների իրավունքների զանգվածային խախտման, բնակավայրերի (որտեղ որևէ ռազմական օբյեկտ, զորամասեր չկան) գնդակոծման փաստերի բացահայտումն է։

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40