Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները. Ալիև

21.10.2025 14:27
809

Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին նախկինում՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ առաջին նման տարանցման օրինակը եղել է ղազախական հացահատիկի տեղափոխումը դեպի Հայաստան:

«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել։ Եվ վերջին ռազմական բախումներից ընդամենը երկու տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը վկայում է, որ երկու երկիրն էլ քաղաքական կամքի բավականին բարձր մակարդակ են ցուցաբերել»,- ասել է Ալիևը:

Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:

Ղազախստանի նախագահ էլ ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնագրերի պատմական նշանակությունը: Տոկաևն ընդգծել է, որ երկու պետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները համագործակցության նոր հորիզոններ են բացում ողջ տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40