Աֆղանստանի նախագահը հրաժարական է տվել․ ԶԼՄ

16.08.2021 10:44
1250

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական է տվել, հայտնում է Sputnik-ի աֆղանական ծառայությունը ՝ վկայակոչելով տեղի աղբյուրները։ Պաշտոնապես այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել։

Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել էր, որ «Թալիբան» շարժման զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու։

Ինչպես հաղորդել է Al Arabiya-ն, Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, «Թալիբան» արմատական շարժման կազմավորումները կիրակի հարձակում են սկսել Քաբուլի վրա։

Ինչպես Twitter-ում հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, շարժումն իր ստորաբաժանումներին հրաման է տվել չգրոհել Քաբուլը:

«Թալիբան» շարժման զինյալների կողմից երկրի խոշոր քաղաքների վրա հարձակման հետևանքով Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է: Կիրակի ԶԼՄ-ները և աղբյուրները հայտնել են, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը, գտնվում են մայրաքաղաքի մերձակայքում և հսկողության տակ են վերցրել Քաբուլի համալսարանը: Մինչդեռ Աֆղանստանի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ վերահսկում է իրավիճակը երկրի մայրաքաղաքում:

Ընդ որում, Աֆղանստանի առաջնորդի վարչակազմը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է պահում։

Թալիբներն ավելի ուշ հայտարարել են, որ մտադիր չեն վրեժխնդիր լինել, և Քաբուլում բոլոր պաշտոնյաները կգտնվեն անվտանգության մեջ։

Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը լրագրողներին հայտնել է, որ իշխանության փոխանցումը տեղի կունենա խաղաղ ճանապարհով:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ ներքին գործերի նախկին նախարար Ահմադ Ջալալին ստանձնել է Աֆղանստանում անցումային իշխանության ղեկավարի պարտականությունները:

shantnews.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22