Ագարակ քաղաքը 65 տարեկան է

05.12.2014 17:42
4272

Ավելի քան 5000 բնակիչ ունեցող Ագարակ քաղաքը նոյեմբերի 21-ին իր 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքն սկսեց Սայաթ-Նովա փողոցում քաղաքի մանուկներին նվիրելով նոր ու գեղեցիկ կահավորված խաղահրապարակ: Իսկ մինչ դրա հանդիսավոր բացումը ագարակցիները Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ այլ հյուրերի դիմավորեցին աղուհացով:

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, կտրելով կարմիր ժապավենը, նորաբաց խաղաhրապարակի մուտքի մոտ խմբված ներկաներին ներս հրավիրեց, ու այն իսկույն լցվեց մանուկներով. նրանք շտապում էին օգտվել հատկապես գրավիչ սղարանից: Խաղահրապարակին մերձ նաեւ նոր բասկետբոլի դաշտ էր կառուցվել: Հայկական եռագույնը խորհրդանշող սալահատակով ու հարմարավետ նստարաններով բարեկարգ տարածքը հետագայում կանաչապատ այգու տեսք էլ կստանա, որի համար առաջին ծառերը` լորենիներ եւ կատալպաներ, այդ օրը տնկեցին Սյունիքի մարզպետը, Ագարակի քաղաքապետն ու այլ հյուրեր: Ագարակի մանուկներին այդ ամենը նվիրել են քաղաքապետարանն ու «Մեղրի-Ագարակ» հիմնադրամը` ծախսելով մոտ 16 մլն դրամ:

Այնուհետեւ հյուրերն Ագարակի կենտրոնական հրապարակում ականատես եղան քաղաքի արվեստի դպրոցի սաների` տարբեր ազգերի պարերի համադրույթ-ելույթին:

Տոնական օրվա հաջորդ եւ վերջին հանգրվանը քաղաքի մշակույթի կենտրոնում կայացած հանդիսավոր նիստն էր: Այն բացեց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Նա, շնորհավորելով բոլորին, շնորհակալություն հայտնելով քաղաքն ու կոմբինատը կառուցողներին, նաեւ համայնքային իշխանությանն աջակցող եւ իրենց հետ համագործակցող կառույցներին, ընդհանուր գծերով ամփոփեց Ագարակում վերջին հինգ տարում կատարվածը, մատնանշեց հետագա անելիքները:

Քաղաքապետի տեղակալ Արմեն Սամվելյանն առավել մանրամասն` թվերով եւ կոնկրետ փաստերով, հաշվետվություն ներկայացրեց քաղաքապետարանի գործունեության, կատարած ծախսերի, քաղաքում նոր բացված կառույցների, ապագա աշխատանքների մասին:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության արհեստակցական կազմակերպության նախագահ Սամվել Միքայելյանը խոսեց քաղաք-կոմբինատ համագործակցության, համայնքում արհմիության դերի, կատարած ներդրումների մասին:

«Մեղրի-Ագարակ» հիմնադրամի տնօրեն Վիլեն Համբարձումյանը հաշվետվություն ներկայացրեց այդ կառույցի աշխատանքների, ֆինանսական ծախսերի ուղղվածության, հետագա անելիքների մասին:

Հանդիսության ներկաներին շնորհավորանք եւ ողջույն հղեց Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Էռնա Բարխուդարյանը`  ամփոփելով կրթօջախի ձեռքբերումները, ներկայացնելով համագործակցությունը համայնքի հետ, դերը քաղաքի կյանքում: Իսկ Մեղրու սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ալեքսեյ Վասսավը, շնորհավորելուց բացի, շնորհակալություն հայտնեց քաղաքապետին համագործակցության համար:

Ագարակի քույր քաղաք (2008 թվականից) բելառուսական Սոլիգորսկից տեսագրության ձեւով էին ուղարկել շնորհավորանքի ջերմ ու սրտաբուխ խոսքերը: «Ագարակի ՊՄԿ» աշխատակիցները եւս տեսագրությամբ շնորհավորեցին քաղաքի տարեդարձը: Ցուցադրվեց նաեւ Ագարակի ստեղծման պատմությունը, քաղաքի այսօրը, բոլոր ենթակառուցվածքներն ու բնագավառները, ձեռքբերումները ներկայացնող փոքրիկ տեսաֆիլմ:

Տարեդարձի առթիվ քաղաքապետ Մխիթար Զաքարյանն Ագարակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց տարբեր բնագավառներում ներդրում ունեցող չորս ագարակցու` Սերյոժա Գաբրիելյանին, Լյուդվիգ Համբարձումյանին, Անահիտ Անտոնյանին, Լիբիկ Օհանյանին: Համայնքի ղեկավարը նշեց, որ իրականում արժանավորները շատ են, բայց քանի որ հնարավոր չէ բոլորին նման կոչում տալ, այս մարդկանցից յուրաքանչյուրն իր բնագավառը ներկայացնող մարդկանց հավաքական կերպարն է, եւ հանձինս նրանց ինքը գնահատում է բոլորին:

Պարոն Զաքարյանը տարեդարձի առթիվ նաեւ 11 հոգու պատվոգիր, 11-ին էլ շնորհակալագիր հանձնեց:

Տոնական օրն ավարտվեց Ագարակի արվեստի դպրոցի սաների գեղեցիկ երգչախմբային եւ պարային կատարումներով, հայրենասիրական ոգին ներկայացնող համարով ներկայացավ նաեւ պատանի երկրապահների ջոկատը:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ